Հանդիպում Պատգամավորների պալատի նախագահի հետ
Ս.թ. սեպտեմբերի 23-ին դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուի/Ion-Marcel CIOLACU հետ, ռումինական կողմից հանդիպմանը մասնակցում էին Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը:
ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին հանդիպման հնարավորության ընձեռման համար և հույս հայտնեց, որ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը, հետևելով Սենատի օրինակին, սեպտեմբերի 24-ին կընդունի՝ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ռումինիայի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին՝ հատուկ կարևորություն տալով երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների ու համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը։