MStepan

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

          1918 թվականին հռչակված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆը՝ ճանաչված Ազգերի լիգայի կողմից, դիվանագիտական​​ներկայացուցչություններ հիմնեց աշխարհի մի շարք երկրներում։ Ընդամենը մոտ երկու տարի հետո խորհրդային իշխանության կողմից օկուպացված լինելով՝ բազմաթիվ արխիվներ անհետացել  են, և որպես այդպիսին՝ ՀՀ-ի արխիվներն այսօր ունեն չափազանց քիչ ճիշտ տվյալներ իրենց երկրին արժանապատվորեն ծառայած այս պաշտոնյաների մասին։

          Բոգդան Կըուշի և Սիմոն Դավիթյանի ջանքերի շնորհիվ 1918-1920 թվականներին Ռումինիայում հայ դիվանագետների վերաբերյալ մենք կարող ենք մի  պատկեր  կազմել եթե  ոչ ամբողջական, գեթ՝ ճշմարտացի։

          Այսպիսով, մենք ունեինք գլխավոր հյուպատոս՝ ի դեմս Հարություն Խնդիրյանի, հիմնված Բուխարեստում, Bd.Carol 43, նրա օգնականներն  էին  երկու պատվավոր հյուպատոսներ՝  մեկը Կոնստանցայում՝ Ջիվան Ալթունյանը, իսկ մյուսը՝ Սիմոն Քեհայանը՝ Գալացում։ Շնորհիվ այն բանի, որ  Հ.Խնդիրյանի  արխիվը նվիրաբերվել է Բուխարեստի Հայ մշակույթի տան գրադարանին՝ հյուպատոսի դստեր՝ Սաթենիկ Բուլգըր-Խնդիրյանի բարեհաճության շնորհիվ, սա թեմայի վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվության աղբյուր է։ Հ.Կ.-ի մասին գրել է Սուրեն Գոլանճյանը (Ararat թիվ 39/1993), իսկ Մ. Բոդուրյանը՝ 1923 թվականին (Ալմանախ «Մասիս») և Գ. Ալթունյանի մասին ունենք Սիմիոն Դավիթյանի պատմությունը հայերի մասին իր մենագրության III հատորում։

          Գլխավոր հյուպատոս Հարություն Խնդիրյանը (1870-1959)՝ գրում է Կըուշը, «Նա  եղել  է գրող, հրապարակախոս, հրատարակությունների հիմնադիր։ Որպես «Կետրոնականի» ուսանող եղել է Արշակ Չոբանյանի դասընկերը։ Հ․Խնդիրյանը  մի  որոշ  ժամանակ  զբաղվել  է  նաև  հյուպատոսական գործունեությամբ  այն բանից հետո, երբ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ներգրավվել է Խորհրդային Միության կազմում, բայց հետո, իհարկե, հյուպատոսությունը փակվել է։ Նա զբաղվել  է երիտասարդների համար տարբեր գրքեր կազմելով  և հրատարակելով  դրանք»:

          Ջիվան Ալթունյանը ծնվել է Երզնկայում 1870 թվականին՝ հարուստի ընտանիքում։ Իր  ունեցած  հատկությունների  շնորհիվ  նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս (1920 թ.), Կոնստանցայում՝ հայ փախստականներին հանձնելով նանսենյան անձնագրեր։

          Սիմոն Քեհայան՝  Ազարյան Էֆենտիի միջոցով   գալիս  է Գալաց, որպես Դանուբի Եվրոպական Յանձնախմբի մասնաճիւղի  ներկայացուցիչ,  կենտրոնատեղին լինելով  Սուլինայում։ Դա տեղի էր ունենում մոտ 1918-1919 թթ. Կարելի է եզրակացնել, որ նա ծնվել է մոտ 1880 թվականին։ Նա գեղեցիկ և հարուստ մարդ էր,  զբաղվում էր անգլիական կտորեղենի առևտրով։

Ս․Քեհայանը ամուսնանում է և ամուսնական   ճանապարհորդությամբ մեկնում  է Եվրոպա։ Որոշ ժամանակ անց նա տեղափոխվում  է Բուխարեստ, որտեղ նա տուն  է գնում Պոպա Նան փողոցում, ևս  մեկը՝ Մեջեթ փողոցում: Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից (Առաջին Հանրապետություն)  Ս Քեհայանը նշանակվում  է Գալացում փոխհյուպատոս, ինչպես նաև Ռումինիայի հայերի միության փոխնախագահ՝ Մանիսալյանի փոխանորդ։

          Ռումինիայում հայկական գլխավոր հյուպատոսության և Գալացում և Կոնստանցայում երկու հյուպատոսների ներկայությունը հայերի զգալի թվի, ինչպես նաև այն ժամանակվա հայ համայնքի կարևոր  դերի վկայությունն է։ Ցանկալի է, որ այն մարդիկ, ովքեր  հնարավոր է ունեն  փաստաթղթեր, կնիքներ և ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերում է այս հյուպատոսների գործունեությանը, տրամադրեն այդ փաստաթղթերի պատճենները կամ լուսանկարները՝ փոքրիկ հիշատակի  ոգեկոչման ցուցահանդես կազմակերպելու համար:                                                              

Այս հոդվածի աղբյուրները կարելի է գտնել հանրագիտարանային հատորներում, որոնց հեղինակներն են Բոգդան Կըուշը, Սիմիոն Դավիթյանը և ARARAT-ի արխիվը։ Ararat-ի սկզբնաղբյուրն ինձ  հուշեց մեր  բազմագիտակ պատմաբան Էդվարդ  Ժամկոչյանը։

ԱՐՓԻԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *