Elena Chobanyan

ԴԻՏՈՂԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

2021թ․-ին լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ Այդ առիթին ընդառաջ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) շարունակում է իր դիտողական արխիվի թվայնացման ծրագիրը։ Այն ուղղված է ԲԱ դիտողական արխիվի հավաքագրմանը, հաշվառմանը, լուսանկարչական թիթեղների և ժապավենների թվայնացմանը, ժամանակակից ստանդարտներով և եղանակներով տվյալների շտեմարաններում դրանց ընդգրկմանը, ամբողջ դիտողական նյութի հասանելիության ապահովմանը և այս ամենի հիման վրա նոր գիտական ծրագրերի մշակմանը։

ԲԱ դիտողական արխիվը համարվում է աշխարհի խոշորագույն աստղագիտական պահոցներից մեկը։ Այսօր ԲԱ արխիվում պահպանվում է 37,500 աստղագիտական թիթեղ, ժապավեն կամ դիտողական տեղեկատվության այլ կրիչ, սակայն նախկին դիտողական և տեղեկատվության գրանցման եղանակների պատճառով ներկայումս դրանք հասանելի չեն գիտական լայն շրջանակներին և չեն կարող օգտագործվել նոր խնդիրների լուծման նպատակով: Թվայնացման ծրագիրն ուղղված է այս համալիր խնդիրների լուծմանը։ Հարկ է նշել, որ Վիկտոր Համբարձումյանի հանճարեղ գաղափարների և վերոնշյալ դիտողական աշխատանքների շնորհիվ ԲԱ-ն 2013թ–ին ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել է ՀՀ Ազգային արժեք, իսկ դիտողական նախագծերից կարևորագույնը՝ Մարգարյանի շրջահայությունը, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում։

Մելինե Ասրյան
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *