Նոր կանոններ Հայաստան գնացողների համար
Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե չունի ախտանշաններ և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում: Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։ Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։
Ներկայացված նկարում ներկայացված է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ