Arsen Arzumanyan

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Ռումինիային, Թուրքիային, Եգիպտոսին, Խորվաթիային, Ալժիրին, Մարոկկոյին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադան այս տարի անցկացվում է առցանց, որի հաղթողի կոչման համար պայքարի է դուրս եկել 40 հավաքական։ Փոխվել են մրցաշարի անցկացման ձևաչափը և մասնակից հավաքականների քանակը․ թիմերը բաղկացած են 6 հիմնական խաղացողներից (ևս 6 պահեստային)՝ 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան մեկական տղա և աղջիկ: Արդեն ավարտվել է C խմբի պայքարը, որտեղ ընդգրկված էր նաև Հայաստանի հավաքականը:

Հայաստանի հավաքականը հաղթանակներ տոնեց Ռումինիայի (4-2), Թուրքիայի (4.5-1.5), Խորվաթիայի (4.5-1.5), Ալժիրի (6-0), Մարոկկոյի (6-0) և Եգիպտոսի (5-1) հավաքականների նկատմամբ, սակայն պարտություն կրեց Բուլղարիայի (2.5-3.5), Անգլիայի (2.5-3.5) և Ռուսաստանի (2.5-3.5) հավաքականների հետ խաղերում։

Հայաստանի հավաքականը C խմբում գրավեց երրորդ տեղը, իսկ խմբից դուրս եկան նաև Ռուսաստանն ու Բուլղարիան: 1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հունաստանն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *