Կլուժ-Նապոկա / Հեռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն է դարձել
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում տեղի ունեցավ Բալկանյան երկրների 73-րդ առաջնությունը։ 16․53մ արդյունքով հայ հեռացատկորդ Լևոն Աղասյանը դարձավ մրցաշարի չեմպիոն։
«Առաջիկայում կհանգստանամ, որովհետև մրցումային սեզոնն ավարտվեց: Կհանգստանամ ու կպատրաստվեմ ձմեռային մրցաշարջանին, որը կսկսվի հունվարից: Գալիք տարում սպասվում են շատ կարևոր մրցաշարեր՝ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություն, ինչպես նաև վարկանիշային մրցաշարեր: Իմ լավագույն արդյունքը եղել է 17,08, բայց վարկանիշ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ցատկել առնվազն 17:14: Անպայման լրացնելու եմ այդ ցուցանիշը, պարզապես ժամանակի խնդիր է ու պետք է կատարեմ: Դա գերնպատակ է»- նշեց Աղասյանը:
armsport.am