ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1918 թվականին հռչակված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆը՝ ճանաչված Ազգերի լիգայի կողմից, դիվանագիտականներկայացուցչություններ հիմնեց աշխարհի մի շարք երկրներում։ Ընդամենը մոտ երկու տարի հետո խորհրդային իշխանության կողմից օկուպացված լինելով՝ բազմաթիվ արխիվներ անհետացել են, և որպես այդպիսին՝ ՀՀ-ի արխիվներն այսօր ունեն չափազանց քիչ ճիշտ տվյալներ իրենց երկրին արժանապատվորեն ծառայած այս պաշտոնյաների մասին։
Բոգդան Կըուշի և Սիմոն Դավիթյանի ջանքերի շնորհիվ 1918-1920 թվականներին Ռումինիայում հայ դիվանագետների վերաբերյալ մենք կարող ենք մի պատկեր կազմել եթե ոչ ամբողջական, գեթ՝ ճշմարտացի։
Այսպիսով, մենք ունեինք գլխավոր հյուպատոս՝ ի դեմս Հարություն Խնդիրյանի, հիմնված Բուխարեստում, Bd.Carol 43, նրա օգնականներն էին երկու պատվավոր հյուպատոսներ՝ մեկը Կոնստանցայում՝ Ջիվան Ալթունյանը, իսկ մյուսը՝ Սիմոն Քեհայանը՝ Գալացում։ Շնորհիվ այն բանի, որ Հ.Խնդիրյանի արխիվը նվիրաբերվել է Բուխարեստի Հայ մշակույթի տան գրադարանին՝ հյուպատոսի դստեր՝ Սաթենիկ Բուլգըր-Խնդիրյանի բարեհաճության շնորհիվ, սա թեմայի վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվության աղբյուր է։ Հ.Կ.-ի մասին գրել է Սուրեն Գոլանճյանը (Ararat թիվ 39/1993), իսկ Մ. Բոդուրյանը՝ 1923 թվականին (Ալմանախ «Մասիս») և Գ. Ալթունյանի մասին ունենք Սիմիոն Դավիթյանի պատմությունը հայերի մասին իր մենագրության III հատորում։
Գլխավոր հյուպատոս Հարություն Խնդիրյանը (1870-1959)՝ գրում է Կըուշը, «Նա եղել է գրող, հրապարակախոս, հրատարակությունների հիմնադիր։ Որպես «Կետրոնականի» ուսանող եղել է Արշակ Չոբանյանի դասընկերը։ Հ․Խնդիրյանը մի որոշ ժամանակ զբաղվել է նաև հյուպատոսական գործունեությամբ այն բանից հետո, երբ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ներգրավվել է Խորհրդային Միության կազմում, բայց հետո, իհարկե, հյուպատոսությունը փակվել է։ Նա զբաղվել է երիտասարդների համար տարբեր գրքեր կազմելով և հրատարակելով դրանք»:
Ջիվան Ալթունյանը ծնվել է Երզնկայում 1870 թվականին՝ հարուստի ընտանիքում։ Իր ունեցած հատկությունների շնորհիվ նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս (1920 թ.), Կոնստանցայում՝ հայ փախստականներին հանձնելով նանսենյան անձնագրեր։
Սիմոն Քեհայան՝ Ազարյան Էֆենտիի միջոցով գալիս է Գալաց, որպես Դանուբի Եվրոպական Յանձնախմբի մասնաճիւղի ներկայացուցիչ, կենտրոնատեղին լինելով Սուլինայում։ Դա տեղի էր ունենում մոտ 1918-1919 թթ. Կարելի է եզրակացնել, որ նա ծնվել է մոտ 1880 թվականին։ Նա գեղեցիկ և հարուստ մարդ էր, զբաղվում էր անգլիական կտորեղենի առևտրով։
Ս․Քեհայանը ամուսնանում է և ամուսնական ճանապարհորդությամբ մեկնում է Եվրոպա։ Որոշ ժամանակ անց նա տեղափոխվում է Բուխարեստ, որտեղ նա տուն է գնում Պոպա Նան փողոցում, ևս մեկը՝ Մեջեթ փողոցում: Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից (Առաջին Հանրապետություն) Ս Քեհայանը նշանակվում է Գալացում փոխհյուպատոս, ինչպես նաև Ռումինիայի հայերի միության փոխնախագահ՝ Մանիսալյանի փոխանորդ։
Ռումինիայում հայկական գլխավոր հյուպատոսության և Գալացում և Կոնստանցայում երկու հյուպատոսների ներկայությունը հայերի զգալի թվի, ինչպես նաև այն ժամանակվա հայ համայնքի կարևոր դերի վկայությունն է։ Ցանկալի է, որ այն մարդիկ, ովքեր հնարավոր է ունեն փաստաթղթեր, կնիքներ և ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերում է այս հյուպատոսների գործունեությանը, տրամադրեն այդ փաստաթղթերի պատճենները կամ լուսանկարները՝ փոքրիկ հիշատակի ոգեկոչման ցուցահանդես կազմակերպելու համար:
Այս հոդվածի աղբյուրները կարելի է գտնել հանրագիտարանային հատորներում, որոնց հեղինակներն են Բոգդան Կըուշը, Սիմիոն Դավիթյանը և ARARAT-ի արխիվը։ Ararat-ի սկզբնաղբյուրն ինձ հուշեց մեր բազմագիտակ պատմաբան Էդվարդ Ժամկոչյանը։
ԱՐՓԻԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ