Ռումինիայի Հայոց Միություն – 100
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ հունվարի 25-ին, հիմնադրվեց Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ), որը մեծ դեր խաղաց հատկապես Ցեղասպանությունից փրկված և Ռումինիա հասած հայերի կյանքում։ Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպությունը դադարեցրեց իր գոյությունը 1948թ.։
1989թ․ դեկտեմբերյան հեղափոխությունից շատ չանցած՝ 1990թ․ փետրվարի 8-ին, ռումինահայ համայնքի անդամները վերակազմավորեցին Ռումինիայի Հայոց Միությունը, իսկ նախագահ ընտրվեց Վարուժան Ոսկանյանը։ Այսօր ՌՀՄ-ն ունի 14 մասնաճյուղ։