Arsen Arzumanyan

Հատվածներ ռումինացի պատգամավոր Նիկոլաե Բակալբաշայի ելույթից «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրինագծի քննարկմանը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնած օրինագիծը՝ «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին», մի քանի շաբաթվա ընթացքում քննարկվեց և քվեարկվեց երկրի խորհրդարանի երկու պալատներում։ Հատկանշական է, որ խորհրդարանում օրինագծի քննարկմանը ելույթ ունեցան նաև տարբեր կուսակցությունների պատկանող ռումինացի պատգամավորներ, որոնք ընդգծեցին հայերի բացառիկ դերը Ռումինիայի պատմության մեջ և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտությունը։ Ներկայացնում ենք հատվածներ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (PSD) պատգամավոր Նիկոլաե Բակալբաշայի ելույթից.

«Այս իրադարձությունը և այս օրենքը, որը մենք ուզում ենք քվեարկել, շատ ավելի խորքային նշանակություն ունեն: Եվ մենք մի ապշեցուցիչ դաս ունենք սովորելու մեր հայ գործընկերներից: Մասնավորապես այն, որ նրանք գիտեն, որ լեզուն նշանակում է ինքնություն:
Կցանկանայի հիշեցնել, որ, որքանով ես գիտեմ, հայերը, որոնք այստեղ եկան ողբերգական իրադարձությունների արդյունքում, որը, ցավոք, միջազգայնորեն չի ճանաչվել որպես ցեղասպանություն՝ չնայած այն իրական ցեղասպանություն էր, երբեք չեն դավաճանել և չեն «վաճառել» Ռումինիան»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *