Հետադարձ հայացք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
Փետրվարի 12-18-ը Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն իսկական տոն դարձավ մրցավայր ժամանած կամ հեռուստաէկրանների առջև գամված հայ երկրպագուների համար։ Ռումինիայի մայրաքաղաքի «Երիտասարդական» զբոսայգում գտնվող «Sala Polivalentă» բազմաֆունկցիոնալ մարզադահլիճը հյուրընկալել էր եվրոպայի հունահռոմեական և ազատոճային լավագույն ըմբիշներին, որոնք ուժերը չափեցին տասական քաշային կարգերում։ Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ էմոցիաներ էին տիրում մարզադահլիճում հայ մարզիկների եզրափակիչների […]
Ռումինիայում լույս տեսած հայերեն առաջին երեք գրքերը
1847թ. հունվար ամսին Մոլդովայի իշխանապետության մայրաքաղաք Յաշում ռումինահայ հայտնի գրող և մտավորական Գեորգե Ասակին իր «Ալբինա» («Մեղու») տպարանում հրապարակում է մի փաստաթուղթ, որում նշվում էր նաև հայերեն հրատարակություններ ունենալու անհրաժեշտության մասին հատկապես հայկական դպրոցների համար։ Բանն այն է, որ արտասահմանից հայերեն դասագրքեր բերելն այնքան էլ հեշտ գործ չէր և, բացի այդ, «դրանք ամբողջությամբ չեն կարող […]
ՅԱՇԻ ՀԱՅԵՐԸ / Կարակաշի դպրոցը և «Ազգասիրաց» ընկերակցությունը
«Հայկազյան» վարժարանում հայերեն, ռումիներեն և ֆրանսերեն դասավանդող Կրիստեա Կարակաշը (Խաչերես Կարակաշյան, 1827-1892) 1866թ. Յաշի իր տունը դարձնում է տղաների գիշերօթիկ դպրոց՝ տարրական դասարաններով, որը կրում է իր անունը։ Կարճ ժամանակում այդ մասնավոր հաստատությունը մեծ համբավ է ձեռք բերում և դառնում Մոլդովայի ամենահայտնի դպրոցներից մեկը։ Դպրոցի շրջանավարտներից մեկը նշում է, որ այդ ժամանակ Յաշում չկար տարրական […]
ՌՀՄ Տիմիշոարայի մասնաճյուղի առաջին միջոցառումը
Ռումինիայի Հայոց Միության նոր մասնաճյուղը վերջերս բացվեց պատմական Բանաթի շրջանում՝ Տիմիշոարա քաղաքում (նախագահ՝ Պետրու Փափազյան)։ 2022թ. հունվարի 21-22-ին այս մասնաճյուղը կազմակերպեց առաջին միջոցառումը՝ չնայած մասնակիցների քանակը սահմանափակված էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հունվարի 21-ին պաշտոնական ընթրիքի ընթացքում ներկայացվեց Բանաթի շրջանի հայերի պատմությունը, որից հետո միջոցառման մասնակիցներին սպասում էր անակնկալ՝ երաժշտական ծրագիր դուդուկի նվագակցությամբ, որը ներկայացրեց հայտնի […]
Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
Կարեն Սեյրանյանը ծնվել է 1968թ., Երևանում։ 1990-ական թթ. տեղափոխվել է Ռումինիա և հաստատվել Տրանսիլվանիայի սրտում գտնվող Տըրգու Մուրեշ քաղաքում, որտեղ սկսել է զբաղվել կաշվե ձեռնոցների արտադրությամբ։ Գործարանը երկար տարիներ որակյալ ձեռնոցներ է մատակարարել ոչ միայն ռումինացի, այլև հատկապես արտասահմանցի հաճախորդներին։ Ի հեճուկս կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունների՝ այսօր նույնպես պատվերների պակաս չի զգացվում. Կարենը հիմնականում […]
Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»
Արշալույս Պարոնյանը ծնվել է 1949թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում, Ռումինիայից հայրենադարձված ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Մատենադարանի և Հայաստանի նախագահական գրադարաններում, ինչպես նաև Բուխարեստի հայկական «Դուդյան» մշակույթի տան թանգարանում և գրադարանում։ Զրուցել ենք Ա. Պարոնյանի հետ իր գործունեության մի շարք հետաքրքիր դրվագների շուրջ։ -Սիրելի Արշալույս, Ռումինիայի հետ Ձեզ կապող օղակը Ձեր ծնողների ընտանիքներն են։ Ինչպե՞ս հաստատվեցին […]
«Հայկական բակ» փառատոնը դառնում է Կլուժի հայերի այցեքարտը
Հունիսի 12-ին և 13-ին Կլուժ-Նապոկայում տեղի ունեցավ «Հայկական բակ» փառատոնի երկրորդ թողարկումը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը (նախագահ՝ Կարեն Շեբեշի) Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի, Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի, Կլուժի մարզային խորհրդի և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Փառատոնի երկրորդ թողարկումը, որը պետք է տեղի ունենար նախորդ տարի ու հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կազմակերպվել […]
«Մեր հյուրանոցում «չէ» բառը չկա»,- ասում է Սինայա քաղաքի «Նոյյան Տապան» հյուրանոցի սեփականատեր Մարինե Հովակիմյանը
1992թ․ Մարինեն ընտանիքով տեղափոխվում է Ռումինիա, որտեղից 1946թ. հայրենադարձվել էին իր պապն ու տատը։ Տարիներ անց Ռումինիայի հանրահայտ Սինայա քաղաքում հիմք է դնում «Նոյյան Տապան» (ռումիներեն՝ «Արկա լույ Նոե») անունը կրող հյուրանոցի կառուցմանը, որն այսօր բավականին հայտնի է։ – Սիրելի Մարինե, ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ հենց Սինայա քաղաքում հյուրանոց կառուցելու վրա և ո՞ր թվականին այն […]
Ռումինահայոց Միության քվեները 2020թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ըստ մարզերի
2020թ․ դեկտեմբերի 6-ի Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում ՌՀՄ-ն ստացավ 3820 քվե և հաղթահարեց ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված ընտրական շեմը (797 քվե)։ Խորհրդարանում ՌՀՄ-ն կրկին կներկայացնի Վարուժան Փամբուկչյանը, որը 1996 թվականից ՌՀՄ պատգամավորն է և գլխավորում է ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունը։ ՌՀՄ ցուցակում Վ․ Փամբուկչյանին հաջորդում էին Սիրուն Թերզյանը, Էմանուել Նազարեթյանը, Կրիստիան-Լաուրենցիու Լազարովիչը, Կարլոտա-Սիմոնա […]
Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին
Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ռումինիայում տեղի կունենան տեղական ընտրություններ, որոնց կմասնակցի նաև Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ)։ Ըստ ռումինական օրենսդրության՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 19 կազմակերպությունները ռումինական կուսակցությունների և դաշինքների կողքին կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ընտրություններին։ Եթե խորհրդարանական ընտրությունների դեպքում ազգային փոքրամասնություններից մեկական պատգամավոր ընտրվելու համար ընտրական շեմը բավականին ցածր է, ապա ՏԻՄ ընտրություններին […]