Ռոման քաղաքում տեղի ունեցան «Կարապետ Իբրըիլեանու» և «Միխայիլ Ժորա» փառատոնները
2020 թվականի սեպտեմբերի 11-13-ը Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղը (նախագահ՝ Էմանուել Նազարեթյան) կազմակերպել էր «Կարապետ Իբրըիլեանու» (երրորդ թողարկում) և «Միխայիլ Ժորա» (առաջին թողարկում) փառատոնները։ Առաջին օրը փառատոնների բացումից հետո կազմակերպվեց կլոր սեղան այդ երկու ռումինահայ հայտնի գործիչների կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ, որից հետո ռեժիսոր և դերասան Ֆլորին Գևորգյանը ներկայացրեց ռումինահայ Ալեքսանդրու Թաթոսի «Մթագնում» ֆիլմը։ […]
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Հունաստանին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Այս տարի առցանց անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականը մրցեց Հունաստանի ընտրանու հետ և երկու ռաունդում էլ հաղթանակ տարավ 4.5-1.5 և 3.5-2.5 հաշիվներով: Քառորդ եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է, որի հետ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-ին:
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Ռումինիային, Թուրքիային, Եգիպտոսին, Խորվաթիային, Ալժիրին, Մարոկկոյին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադան այս տարի անցկացվում է առցանց, որի հաղթողի կոչման համար պայքարի է դուրս եկել 40 հավաքական։ Փոխվել են մրցաշարի անցկացման ձևաչափը և մասնակից հավաքականների քանակը․ թիմերը բաղկացած են 6 հիմնական խաղացողներից (ևս 6 պահեստային)՝ 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան մեկական տղա և աղջիկ: Արդեն ավարտվել է C խմբի պայքարը, որտեղ […]
100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք
Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն […]
ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԶՈՒ աթս-ների մնացորդները
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԶՈՒ անօդաչու թռչող սարքերի մնացորդները, որոնք ներկայացվեցին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում․ Աղբյուրը՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/
ՀՀ ՊՆ․ «Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր»
Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի […]
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հուլիսի 12-13-ի սահմանային միջադեպերի վերաբերյալ
Մամուլի հաղորդագրություն13 հուլիսի, 2020 Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն […]
Այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագիրը կանցկացվի առցանց
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը տեղեկացնում է․ «Սփյուռքի պատանիների և երեխաների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս ամառ կանցկացնի հետաքրքիր առցանց ձևաչափով: Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր, ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների հետ և այլն:Առցանց ծրագրին կարող են […]
Դուդուկի առցանց դասեր Ալբերտ Սահակյանի հետ
Ալբերտ Սահակյանը տաղանդավոր դուդուկահար է, «Կարին» ավանդական երգի պարի խմբի անդամ, որն անցած տարի իր կատարումներով հիացրեց ինչպես ծովափնյա Մամայա քաղաքում, այնպես էլ Բուխարեստի «Հայկական փողոց» ամենամյա փառատոնին։ Վերջերս Ալբերտ Սահակյանը նախաձեռնել է դուդուկի առցանց դասեր, որի պայմաններին և Ա. Սահակյանի կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև։ Ա. Սահակյանի կատարումներից կարող եք դիտել իր ֆեյսբուքյան […]