ՄԱՅԻՍԻ 28. Չորս հեղինակավոր անձ Հայաստանի Առաջին Հանրապետությունից, որոնց աճյունները հանգչում են Բուխարեստի Հայկական գերեզմանատանը
Հայ ժողովրդի պատմության էջերում բազմաթիվ դրվագներ կան, երբ տարբեր հայ անհատներ կամ մեծ թվով գաղթականներ են հաստատվել Ռումինիայում։ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից տարիներ անց դրա մի շարք ներկայացուցիչներ հասնում են Բուխարեստ, որոնցից չորսի աճյունները հանգչում են Բուխարեստի Հայկական գերեզմանատանը։ Սարգիս Արարատյան (1884 կամ 1886 – 1943), քիմիկոս, ֆինանսների նախարար (5 օգոստոս, 1919 – 5 մայիս, […]
COVID-19-ը Ռումինիայում․ ապրիլի 15
Ապրիլի 15-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 7216-ի, որոնցից 1217-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 337 մարդ։ Կարանտինի մեջ գտնվում է 23353 մարդ, ևս 67317-ը՝ մեկուսացման մեջ։Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 362 մահվան դեպք։Վերջին 24 ժամում մարդկանց տեղաշարժի սահմանափակման կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 6866 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է […]
COVID-19-ը Ռումինիայում․ ապրիլի 11
Ապրիլի 11-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 5990-ի, որոնցից 758-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 523 մարդ։ Ամենաշատ վարակվածները Սուչավա քաղաքում են՝ 1614, որը գտնվում է ամբողջական կարանտինի մեջ, իսկ Բուխարեստում՝ 730։Կարանտինի մեջ գտնվում է 24984 մարդ, ևս 74233-ը՝ մեկուսացման մեջ։ Ժ․21։30-ի դրությամբ գրանցվել է 290 մահվան դեպք։
Ապրիլի 4․ COVID-19-ի շուրջ զարգացումները Ռումինիայում
Ըստ այսօր ժ․ 13։00-ին հրապարակված տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռումինիայում COVID-19-ով վարակվել է ևս 430 մարդ։ Այսպիսով, նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3613-ի, որոնցից 329-ը ապաքինվել են, 140-ը՝ մահացել։ Կարանտինի մեջ գտնվում է 15252 մարդ, մեկուսացման մեջ՝ ևս 113449-ը։Երեկ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը ևս մեկ անգամ ուղերձով դիմեց ռումինացիներին՝ հորդորելով նրանց մնալ տանը, […]
COVID-19-ը Ռումինիայում և նոր սահմանափակումներ․ մարտի 23
Մարտի 23-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 576-ի, որոնցից 73-ը ապաքինվել են։ Վարակվածներն՝ ըստ տարիքային խմբերի՝0-18 տարեկան – 4%19-50 տարեկան – 68% 51-70 տարեկան – 24%70 և ավելի տարեկան – 4%: Կարանտինի մեջ գտնվում է 5066 մարդ, ևս 72247-ը՝ մեկուսացման մեջ։ Ժ․14։00-ի դրությամբ գրանցվել է 5 մահվան դեպք։Այս երեկոյից սկսած՝ ժ․22:00-ից մինչև […]
COVID-19-ը Ռումինիայում․ մարտի 20
Մարտի 20-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում կա COVID-19-ով վարակված 308 մարդ, որոնցից 31-ն ապաքինվել են։ Կարանտինի մեջ գտնվում է 4044 մարդ, ևս 45432-ը՝ մեկուսացման մեջ։Շուրջ 200000 աշխատանքային պայմանագիր կասեցվել է։ Ռումինական ԶԼՄ-ները նշում են, որ ներկայիս դրությամբ Ռումինիայի բժշկական համակարգը կարող է սպասարկել COVID-19-ով վարակված շուրջ 4000 մարդու։ Արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում հնարավոր ավելի վատ […]
COVID-19-ը Ռումինիայում․ փոփոխություններ քրեական օրենսգրքում և նախագահ Յոհանիսի հորդորը արտերկրում բնակվող ռումինացիներին
Հաշվի առնելով Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թվի օրեցօր աճը, որը շատ դեպքերում տեղի է ունենում որոշ քաղաքացիների կողմից իշխանությունների սահմանած կանոններին չենթարկվելու արդյունքում՝ քրեական օրենսգրքում խստացվել են մի շարք հոդվածներ, որոնցից նշենք մի քանի դրույթ՝ – Վարակիչ հիվանդությամբ վարակվելու հետ կապված ռիսկի առկայությունը թաքցնելու նպատակով իրականությանը չհամապատասխանող հայտարարություն անելը պատժվում է ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով կամ […]
Կրայովա քաղաքում հիմնվեց Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղ
Ձախից աջ։ Արսեն Արզումանյան, Կոնստանտին Բարսեղյան, Սաթենիկ Նեակշու, Խաչիկ Կարապետ, Անա-Մարիա Նեակշու 2020թ․ մարտի 4-ին ՌՀՄ գլխավոր քարտուղար Խաչիկ Կարապետի հետ այցելեցինք Կրայովա, որտեղ հիմնվեց ՌՀՄ մասնաճյուղ։ Սաթենիկ Նեակշուն (Մելիքյան ընտանիքից) ընտրվեց ՌՀՄ Կրայովայի մասնաճյուղի նախագահ, Կոնստանտին Բարսեղյանը՝ փոխնախագահ, Անա-Մարիա Նեակշուն՝ մասնաճյուղի քարտուղար։Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ հայերը հաստատվել են Կրայովայում 15-րդ դարում, սակայն այս համայնքի […]
«ԻԳործ»՝ աշխատանք Հայաստանի պետական մարմիններում
Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ օգտագործելով հետևյալ էլ. հղումը՝ http://diaspora.gov.am/hy/pages/97/igorts ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Երևանում տեղի ունեցավ «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը
Փետրվարի 2-ին կայացավ երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են 30 հայրենադարձի կյանքի հաջողված պատմությունները, նրանց վերադարձի լուսավոր ճամփան: Շուրջ 18 երկրներից հայրենադարձված հայրենակիցների թվում են Արտո Թունջբոյաջյանը, Կարպիս Թիթիզյանը, Շանթ Քիրմիզյանը, Գևորգ-Նուռ Շադոյանը, Վարդան Մարաշլյանը, Դեր-Հովան և այլք: Գիրքը նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որը միտված է Սփյուռքին ցույց տալու, […]