ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1918 թվականին հռչակված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆը՝ ճանաչված Ազգերի լիգայի կողմից, դիվանագիտականներկայացուցչություններ հիմնեց աշխարհի մի շարք երկրներում։ Ընդամենը մոտ երկու տարի հետո խորհրդային իշխանության կողմից օկուպացված լինելով՝ բազմաթիվ արխիվներ անհետացել են, և որպես այդպիսին՝ ՀՀ-ի արխիվներն այսօր ունեն չափազանց քիչ ճիշտ տվյալներ իրենց երկրին արժանապատվորեն ծառայած այս պաշտոնյաների մասին։ Բոգդան Կըուշի և Սիմոն Դավիթյանի ջանքերի […]
Հարցազրույց «Իմ սև սիրտը» ֆիլմի ռեժիսոր Գարուշ Ղազարյանի հետ
Ողջույն, Գարուշ: Մենք հանդիպեցինք Իսմայիլիայի կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի բացման ընթրիքին: 2022թ. մարտի 17-23-ը տեղի ունեցած փառատոնի մրցութային ծրագրում էր նաև Ձեր կարճամետրաժ ֆիլմը: Ողջույն, Ալիս ջան: Այո, մենք հանդիպեցինք ընթրիքի ժամանակ, որի համար ես շատ ուրախ եմ: Ձեր մասին ես միայն գիտեմ, որ սա Ձեր 3-րդ ֆիլմն է, և որ դուք սովորել […]
ՀՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02 հոկտեմբերի, 2020 Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները […]
Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստի հայտարարություն
«1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված եւ զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի եւ բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել […]
Բուխարեստում անցկացվեց «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումը
Հոկտեմբերի 23-ին դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինահայոց միության նախաձեռնությամբ Ռումինիայի ակադեմիայում կազմակերպված «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Ռումինիայի Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ռզվան Թեոդորեսկուն, Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով նաև ընթերցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռումինահայ համայնքին հղած ուղերձը.«Սիրելի ռումինահայեր,Ռումինիայի հայոց […]
Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելուն նվիրված ցուցահանդեսի բացում
Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի Խորհրդարանի շենքում Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ու Ռումինահայոց միության աջակցությամբ բացվեց «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» օրենքի ընդունման կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը։Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես եկան Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուն/Ion-Marcel Ciolacu, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը […]
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակներ է հղել Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակներ է հղել Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նախագահներին, որոնցում շնորհակալություն է հայտնել Ռումինիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահներին ու անդամներին հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը միաձայն ընդունելու համար:ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր նամակում մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ […]
Հանդիպում Պատգամավորների պալատի նախագահի հետ
Ս.թ. սեպտեմբերի 23-ին դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուի/Ion-Marcel CIOLACU հետ, ռումինական կողմից հանդիպմանը մասնակցում էին Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին հանդիպման հնարավորության ընձեռման համար […]
Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Բուխարեստում
Սեպտեմբերի 20-ին Բուխարետսի «InterContinental» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին և Ռումինահայոց միության հիմնադրման 100-ամյակին: Հանդիսությունը Հայաստանի և Ռումինիայի օրհներգերի կատարմամբ բացեց Բրաշովի օպերային մենակատար Սոնիա Հազարյանը։ Ընդունելությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերի թվում էին Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուն, Ռումինիայի երրորդ նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Ռումինիայի […]