«Հայկական փողոց» փառատոնի 8-րդ թողարկումը Բուխարեստում
Օգոստոսի 2-4-ը Բուխարեստի մշակութային կյանքը ողողված էր հայկական մշակույթի բազմերանգ գույներով՝ ստեղծելով արտասովոր մթնոլորտ «Հայկական փողոց» փառատոնի 8-րդ թողարկմամբ, որը Ռումինիայի Հայոց Միությունը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպեց Բուսաբանական այգում (հայկական եկեղեցու վերանորոգման պատճառով փառատոնը ժամանակավորապես տեղափոխվել է Հայկական փողոցից): Այս տարվա թեմատիկան Հայկական Սփյուռքն էր: Արևի տապից ազատվելով՝ անտառային կածանները մեզ տարան այգու խորք, որտեղ […]
Հետադարձ հայացք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
Փետրվարի 12-18-ը Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն իսկական տոն դարձավ մրցավայր ժամանած կամ հեռուստաէկրանների առջև գամված հայ երկրպագուների համար։ Ռումինիայի մայրաքաղաքի «Երիտասարդական» զբոսայգում գտնվող «Sala Polivalentă» բազմաֆունկցիոնալ մարզադահլիճը հյուրընկալել էր եվրոպայի հունահռոմեական և ազատոճային լավագույն ըմբիշներին, որոնք ուժերը չափեցին տասական քաշային կարգերում։ Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ էմոցիաներ էին տիրում մարզադահլիճում հայ մարզիկների եզրափակիչների […]
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1918 թվականին հռչակված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆը՝ ճանաչված Ազգերի լիգայի կողմից, դիվանագիտականներկայացուցչություններ հիմնեց աշխարհի մի շարք երկրներում։ Ընդամենը մոտ երկու տարի հետո խորհրդային իշխանության կողմից օկուպացված լինելով՝ բազմաթիվ արխիվներ անհետացել են, և որպես այդպիսին՝ ՀՀ-ի արխիվներն այսօր ունեն չափազանց քիչ ճիշտ տվյալներ իրենց երկրին արժանապատվորեն ծառայած այս պաշտոնյաների մասին։ Բոգդան Կըուշի և Սիմոն Դավիթյանի ջանքերի […]
Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել է, սակայն քայլեր չեղան իրական ճանաչման համար: Աշխարհը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից՝ ներառյալ Համիդյան ջարդերը, կամ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածները, և միայն մինչ օրս աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններն ու կոտորածներն իրապես դատապարտելու դեպքում է հնարավոր այնպես անել, որ այլևս այդպիսի ոճիրները չկրկնվեն։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին […]
«Մեր հյուրանոցում «չէ» բառը չկա»,- ասում է Սինայա քաղաքի «Նոյյան Տապան» հյուրանոցի սեփականատեր Մարինե Հովակիմյանը
1992թ․ Մարինեն ընտանիքով տեղափոխվում է Ռումինիա, որտեղից 1946թ. հայրենադարձվել էին իր պապն ու տատը։ Տարիներ անց Ռումինիայի հանրահայտ Սինայա քաղաքում հիմք է դնում «Նոյյան Տապան» (ռումիներեն՝ «Արկա լույ Նոե») անունը կրող հյուրանոցի կառուցմանը, որն այսօր բավականին հայտնի է։ – Սիրելի Մարինե, ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ հենց Սինայա քաղաքում հյուրանոց կառուցելու վրա և ո՞ր թվականին այն […]
Ռումինահայոց Միության քվեները 2020թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ըստ մարզերի
2020թ․ դեկտեմբերի 6-ի Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում ՌՀՄ-ն ստացավ 3820 քվե և հաղթահարեց ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված ընտրական շեմը (797 քվե)։ Խորհրդարանում ՌՀՄ-ն կրկին կներկայացնի Վարուժան Փամբուկչյանը, որը 1996 թվականից ՌՀՄ պատգամավորն է և գլխավորում է ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունը։ ՌՀՄ ցուցակում Վ․ Փամբուկչյանին հաջորդում էին Սիրուն Թերզյանը, Էմանուել Նազարեթյանը, Կրիստիան-Լաուրենցիու Լազարովիչը, Կարլոտա-Սիմոնա […]
Կիրակի օրը Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են
Կիրակի՝ դեկտեմբերի 6-ին, Ռումինիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռումինիայի Հայոց Միությունը։ Ցուցակը գլխավորում է ՌՀՄ ներկայիս պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը։ Հաջողություն Ռումինիայի Հայոց Միությանը։
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ Ն․Գ․ ՊԱՐՈՆ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Սիրելի հայրենակիցներ, Ռումինիայում բնակվող սիրելի հայեր, Ինչպես գիտեք, Ադրբեջանը, Թուրքիայի բոլորակերպ աջակցությամբ, սեպտեմբերի 27-ի առավոտյան հարձակվել է Արցախի վրա և այսօր էլ թեժ մարտեր են ընթանում ռազմաճակատում: Արցախի զինված ուժերը արժանի հակահարված են տալիս թշնամուն` դուրս շպրտելով նրանց հայրենի տարածքներից: Դեսպանությունը բարձր է գնահատում Ռումինահայոց միության ղեկավարներ և Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանի ու Վարուժան […]
Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին
Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ռումինիայում տեղի կունենան տեղական ընտրություններ, որոնց կմասնակցի նաև Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ)։ Ըստ ռումինական օրենսդրության՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 19 կազմակերպությունները ռումինական կուսակցությունների և դաշինքների կողքին կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ընտրություններին։ Եթե խորհրդարանական ընտրությունների դեպքում ազգային փոքրամասնություններից մեկական պատգամավոր ընտրվելու համար ընտրական շեմը բավականին ցածր է, ապա ՏԻՄ ընտրություններին […]
Կլուժ-Նապոկա / Հեռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն է դարձել
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում տեղի ունեցավ Բալկանյան երկրների 73-րդ առաջնությունը։ 16․53մ արդյունքով հայ հեռացատկորդ Լևոն Աղասյանը դարձավ մրցաշարի չեմպիոն։ «Առաջիկայում կհանգստանամ, որովհետև մրցումային սեզոնն ավարտվեց: Կհանգստանամ ու կպատրաստվեմ ձմեռային մրցաշարջանին, որը կսկսվի հունվարից: Գալիք տարում սպասվում են շատ կարևոր մրցաշարեր՝ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություն, ինչպես նաև վարկանիշային մրցաշարեր: Իմ լավագույն արդյունքը եղել է 17,08, բայց վարկանիշ […]