ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ / Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկեց նոր ռադիոհաղորդում՝ «Let’s Talk, with YElena Chobanyan»
2021 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած՝ չորեքշաբթի երեկոյան ժամը 21:00-ին, Լոս Անջելեսի ժամանակով, SoCal հայկական ռադիոն սկսեց նոր հեղինակային ռադիոհաղորդման շարք, որը հեռարձակելու է հասարակությանը հետաքրքրող և օգտակար թեմաներ: Լրագրող Ելենա Չոբանյանը հարցազրույցի միջոցով փորձելու է բացահայտել և վերլուծել տարբեր հարցեր զանազան ոլորտների՝ գիտության, հոգեբանության, քաղաքականության, քաղաքագիտության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, բիզնեսի փորձագետների և հայտնի մարդկանց հետ, […]
Արցախի վերածնունդը՝ բուլղարահայության տեսլական
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը մարտի 28-ից ապրիլի 5-ը հովվական այցով գտնվում էր Բուլղարիայի Հանրապետությունում: Սրբազանին ուղեկցում էր Բուխարեստի հայոց ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը: Մարտի 28-ին, եպիսկոպոսական տոնական պատարագ մատուցվեց Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում Ծաղկազարդի օրվա առիթով, կատարվեց ճյուղերի և մանուկների օրհնություն, […]
Զ․ Սինանյանի հարցազրույցը 1in.am կայքին
Սփյուռքի այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ամենամեծ վնասներն են կրել այս պատերազմի ընթացքում, ամենաամուր կորովն ու նպատակն ունեն այս պահին շարունակել աջակցությունը հայրենիքին և այն ոտքի կանգնեցնել: Քիչ չեն նաև այն անհատները, որոնք նախկինում շատ կապված չէին հայրենիքին, սակայն այժմ պատրաստ են քայլել մեզ հետ և ընդգրկվել տարբեր բնագավառներում: Այս պատերազմն ապացուցեց, որ Հայաստանը տեղի […]
Business Insider-ը պատմում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի մասին
Business Insider-ը պատմում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի մասին, որի «Moderna» ընկերությունը մշակել է կորոնավիրուսի դեմ ամենաբարձր արդյունավետությունն ունեցող պատվաստանյութերից մեկը: Ի՞նչ ճանապարհ է անցել Ցեղասպանությունը վերապրածների հետնորդը, և ինչպե՞ս են հայկական արմատները նրան ուղղորդել ամենուրեք:Սեղմեք այստեղ ։
«Իգործ» ծրագրի մասին
Մեր գրասենյակի «իԳործ» ծրագրի 50 բարձրակարգ սփյուռքահայ մասնագետները պատերազմի ընթացքում մեկ բռունցք դարձան: Բացի պետական համակարգում մասնագիտական աշխատանքից՝ հանդես եկան նաև կամավորական տարբեր նախաձեռնություններով: «ԻԳործ»-ի կարևորության և սփյուռքի ֆանտաստիկ համախմբման մասին է պատմել մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Սեղմեք այստեղ։ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կոչը
28.09.2020 Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցեղասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, […]
Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար
27.09.2020 Սիրելի՛ հայրենակից,Սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Հարձակման թիրախում են հայտնվել նաեւ քաղաքացիական բնակչությունը, ենթակառուցվածքները, որի հետեւանքով կան ավերածություններ, զոհեր եւ վիրավորներ: Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ զորահավաք: Պաշտպանության բանակը մղում է համառ մարտեր՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները: Սա հայ ժողովրդին […]
Հայաստանյան աշխատաշուկան լիբանանահայերի համար
Աշխատանք փնտրողների և գործատուների կապն ավելի դյուրին դարձնելու համար ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Repat Armenia հիմնադրամի հետ համագործացկությամբ նպաստում է աշխատատեղերի հավաքագրման գործընթացին:Այս նպատակով կոչ ենք անում հայաստանյան աշխատաշուկայի ցանկացած ոլորտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր կազմակերպության և գործատուի միանալ այս նախաձեռնությանը՝ լիբանանահայ մեր հայրենակիցներին ներկայացնելով աշխատանքային հնարավորություններն ու աջակցելով Հայաստանում հաստատվելու նրանց պատրաստակամությանը:Եթե դուք […]
2020-2021 ուսումնական տարին UWC Դիլիջանում
31 օգոստոս, Դիլիջան Նոր ուսումնական տարին պաշտոնապես մեկնարկել է UWC Դիլիջանում: Այս տարի քոլեջ են ընդունվել 228 ուսանող ավելի քան 80 երկրից, ինչը երկուսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Քոլեջի դասախոսական կազմը բաղկացած է 11 երկիր ներկայացնող 26 ուսուցիչներից: Աշխատողների ընդհանուր թիվն այս տարի 73 է, որից 42-ը Հայաստանից են: Բազմաթիվ ուսանողներ սովորում են UWC […]
Ներկայացվեց GovTech Launchpad միջազգային ծրագիրը
Հատուկ ստարտափների համար GovTech Launchpad միջազգային ծրագիրը ներկայացվում է բոլոր մանրամասներով և հնարավորություններով: Եթե ցանկանում եք հաջողված ստարտափ ունենալ, ապա դիտեք երկուշաբթի կայացած առցանց քննարկումը և շտապեք դիմել ծրագրին օգոստոսի 31-ը ներառյալ՝ https://bit.ly/3kRUpua: Բանախոսներն են՝– Զարեհ Սինանյան, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար– Սառա Անջարգոլյան, Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար– Անի Բաբումյան, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն– Րաֆֆի Քասարջյան, Իմփաքթ Հաբ […]