Հեռավար հանդիպում Ֆրանսիայի հայ համայնքի հետ
Սփյուռքը շարունակում է կապի մեջ մնալ: Հաջորդ հեռավար հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի հետ էր: Փարիզից, Մարսելից, Վալանսից, Գրենոբլից, Նիցցայից, Լիլից, Ալֆորվիլից, Նիմից, Պուատիեից, Ռեյմսից, Ամյենից միացել էին տասնյակ համայնքային, մշակութային, կրթական, հոգևոր, երիտասարդական կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները, ուղղությունները և առաջնահերթությունները, մանրամասնեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարեց […]
Շախմատի համահայկական առցանց մրցաշար
Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան […]