Ռումինիայի հայ համայնք

 Ararat

Երեկո՝ նվիրված ռումինահայ բանաստեղծուհի Անաիս Ներսեսյանին

Երեկո՝ նվիրված ռումինահայ բանաստեղծուհի Անաիս Ներսեսյանին

Մարտի 27-ին Բուխարեստի Հայ մշակույթի տանը տեղի ունեցավ ռումինահայ բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի Անաիս Ներսեսյանին և նրա՝ շաբաթներ առաջ լույս տեսած գրքին («Դիպվածներ ժամանակի սլացքից») նվիրված երեկո։Տեղեկացնենք, որ մարտի 22-ին լրացավ նրա 81-ամյակը։

 Ararat

Շիմոն Հոլոշիի «Խնջույք զորանոցում» կտավը ԱՐՏՄԱՐԿ-ի աճուրդում

Շիմոն Հոլոշիի «Խնջույք զորանոցում» կտավը ԱՐՏՄԱՐԿ-ի աճուրդում

Վաղը՝ մարտի 27-ին, ԱՐՏՄԱՐԿ պատկերասրահը կազմակերպում է Գարնանային աճուրդը, որի ընթացքում մի շարք կտավների շարքում կներկայացվի նաև հայազգի հայտնի նկարիչ Շիմոն Հոլոշիի (1857-1918) «Խնջույք զորանոցում» կտավը (60 × 99,5), որի նախնական մոտավոր գինը 8000-12000 եվրո է։

 Ararat

Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում․ «Սումգայիթի ջարդերից անցել է 31 տարի»

Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում․ «Սումգայիթի ջարդերից անցել է 31 տարի»

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում երեք հայազգի պատգամավորները՝ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը և Լուչիան Սիմիոնը, քաղաքական հայտարարություն տարածեցին Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ, որում դատապարտեցին Ադրբեջանի այսօրվա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը 1988թ. փետրվարի 27-29-ը Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի վերաբերյալ, երբ տասնյակ հայեր սպանվեցին, իսկ հազարավոր հայ բնակիչներ զրկանքներ կրելով՝ լքեցին քաղաքը։ […]

 Ararat

TVR1-ի «Համակեցություն» հաղորդաշարը ռումինահայ համայնքի մասին

TVR1-ի «Համակեցություն» հաղորդաշարը ռումինահայ համայնքի մասին

2019թ. փետրվարի 20-ին Ռումինիայի հանրային TVR1 հեռուստաընկերության «Համակեցություն» հաղորդաշարի ուղիղ եթերում Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանը և քաղաքագիտության դոկտոր Արսեն Արզումանյանը խոսում են ռումինահայերի հարուստ պատմությունից և Ռումինիայի Հայոց Միության 100-ամյակից։ Հաղորդման ընթացքում ներկայացվում է նաև հարցազրույց ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ։ Հաղորդմանը կարող եք հետևել այստեղ։

 Ararat

Բուխարեստի հայկական եկեղեցին նշեց Տեառնընդառաջը

Բուխարեստի հայկական եկեղեցին նշեց Տեառնընդառաջը

Ինչպես գիտենք, ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։ Կիրակի օրը՝ փետրվարի 17-ին, Բուխարեստի հայկական եկեղեցում Տեր Եզնիկ Թորգոմյանը մատուցեց Սբ․ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում, ըստ ավանդույթի, ռումինահայ համայնքի բազմաթիվ անդամներ ցատկեցին խարույկի վրայով, իսկ համայնքի «Վարդավառ» պարախումբը հանդես եկավ մի քանի գեղեցիկ պարային […]

 Ararat

Ռումինիայի Հայոց Միություն – 100

Ռումինիայի Հայոց Միություն – 100

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ հունվարի 25-ին, հիմնադրվեց Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ), որը մեծ դեր խաղաց հատկապես Ցեղասպանությունից փրկված և Ռումինիա հասած հայերի կյանքում։ Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպությունը դադարեցրեց իր գոյությունը 1948թ.։1989թ․ դեկտեմբերյան հեղափոխությունից շատ չանցած՝ 1990թ․ փետրվարի 8-ին, ռումինահայ համայնքի անդամները վերակազմավորեցին Ռումինիայի Հայոց Միությունը, իսկ նախագահ ընտրվեց Վարուժան Ոսկանյանը։ Այսօր ՌՀՄ-ն ունի […]

 Ararat

Վերականգնվել է Թեոդոր Ամանի «Միացման հռչակումը (1859թ․ հունվարի 24)» կտավը

Վերականգնվել է Թեոդոր Ամանի «Միացման հռչակումը (1859թ․ հունվարի 24)» կտավը

Վերջերս վերականգնվեց ռումինահայ հայտնի նկարիչ Թեոդոր Ամանի (1831-1891) «Միացման հռչակումը (1859թ․ հունվարի 24)» կտավը, որը ներկայացված է հանրությանը Ռումինիայի պատմության ազգային թանգարանի կողմից ռումինական իշխանությունների միացման 160-ամյակի առթիվ։T

 Ararat

ԱՐԽԻՎ-2011․ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը առաջին անգամ եկավ Ռումանիա

ԱՐԽԻՎ-2011․ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը առաջին անգամ եկավ Ռումանիա

Հունվար 28-29-ը, ՀԲԸՄ Եվրո­պայի մասնաճյուղի պատվիրակությունը գտնվեցավ Ռումանիա և Պուքրեշի մեջ գումարեց իր աշխատանքները: ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի 20 անդամներե կազմված պատվիրակությունը կղեկավարեր Միության նախագահ Ալեքսիս Կովճյան: Այս մասնաճյուղը ստեղծված է 2008-ին, համակարգելու և զարգացնելու համար համահայկական գործունեությունը Եվրոպայի տարածքին վրա: Աշխատանքնե­րուն մասնակցեցան Պուլկարիո, Ավստ­րիայի, Ֆրանսայի, Հունաստանի, Իտա­լիայի, Պելճիկայի և Չեխիայի պատ­վիրակներ, ինչպես նաև ՀԲԸՄ Եվրոպայի […]

1 17 18 19