COVID-19-ը Ռումինիայում․ ապրիլի 11
Ապրիլի 11-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 5990-ի, որոնցից 758-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 523 մարդ։ Ամենաշատ վարակվածները Սուչավա քաղաքում են՝ 1614, որը գտնվում է ամբողջական կարանտինի մեջ, իսկ Բուխարեստում՝ 730։
Կարանտինի մեջ գտնվում է 24984 մարդ, ևս 74233-ը՝ մեկուսացման մեջ։
Ժ․21։30-ի դրությամբ գրանցվել է 290 մահվան դեպք։