COVID-19-ը Ռումինիայում․ մարտի 20
Մարտի 20-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում կա COVID-19-ով վարակված 308 մարդ, որոնցից 31-ն ապաքինվել են։ Կարանտինի մեջ գտնվում է 4044 մարդ, ևս 45432-ը՝ մեկուսացման մեջ։
Շուրջ 200000 աշխատանքային պայմանագիր կասեցվել է։ Ռումինական ԶԼՄ-ները նշում են, որ ներկայիս դրությամբ Ռումինիայի բժշկական համակարգը կարող է սպասարկել COVID-19-ով վարակված շուրջ 4000 մարդու։ Արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում հնարավոր ավելի վատ տարբերակներին պատրաստ լինելու նպատակով։
Հիշեցնենք, որ Ռումինիայի քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ փոխվեցին՝ կապված COVID-19-ի տարածման կանխարգելման հետ։ Ավելի մանրամասն հետևյալ հղումով՝
http://www.araratonline.com/arm/covid-19-in-romania-2020/։