Covid-19-ը Ռումինիայում․ օգոստոսի 4
Օգոստոսի 4-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 55,241-ի, որոնցից 33,142-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 1232 մարդ, կատարվել է 20,581 թեստ։
Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 2480 մահվան դեպք։
Վերջին 24 ժամում վարակի տարածման կանխմանն ուղղված կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 1303 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է 52,581 եվրո (254,200 լեյ):