Arsen Arzumanyan

Ռոման քաղաքում տեղի ունեցան «Կարապետ Իբրըիլեանու» և «Միխայիլ Ժորա» փառատոնները

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page
Է․ Նազարեթյան

2020 թվականի սեպտեմբերի 11-13-ը Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղը (նախագահ՝ Էմանուել Նազարեթյան) կազմակերպել էր «Կարապետ Իբրըիլեանու» (երրորդ թողարկում) և «Միխայիլ Ժորա» (առաջին թողարկում) փառատոնները։

Ֆ․ Գևորգյան

Առաջին օրը փառատոնների բացումից հետո կազմակերպվեց կլոր սեղան այդ երկու ռումինահայ հայտնի գործիչների կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ, որից հետո ռեժիսոր և դերասան Ֆլորին Գևորգյանը ներկայացրեց ռումինահայ Ալեքսանդրու Թաթոսի «Մթագնում» ֆիլմը։ Ֆիլմի ցուցադրումից հետո Ֆ. Գևորգյանը նշեց, որ մի քանի այլ ռումինահայ ռեժիսորների հետ մտադիր են էկրանավորել «Կ. Իբրըիլեանու» փառատոնին մասնակցող գրողների մի քանի աշխատություն։

Երկրորդ օրը տեղի ունեցավ «Միխայիլ Ժորա» վոկալ և գործիքային կատարումների մրցույթը։ Առաջին տեղը գրավեց Լուկա Ջորջե Պանտիլիմոնը (Ռոման, դաշնամուր), երկրորդ տեղը՝ Շտեֆան Չիպրիան Բուզդուգանը (Ռոման, դաշնամուր), երրորդ տեղը՝ Անջել Կրիստիան Բաբիյը (Բոտոշան, դաշնամուր)։ Պատվոգրեր ստացան հետևյալ երեք մասնակիցները. Ադելինա Յոանա Բուկուր (Տըրգու Մուրեշ, ջութակ), Թեոդորա Ֆոդոր (Տըրգու Մուրեշ, ջութակ), Մարիո Ֆաբիան Բուտնարիու (Բոտոշան, դաշնամուր)։

Ավելի ուշ տեղի ունեցավ աֆորիզմների «Կ. Իբրըիլեանու» մրցույթը, որին ներկայացվեց 187 աշխատանք։ Ժյուրին, որի կազմում էին գրողներ Էմիլիան Մարկուն (Յաշ), Կորնել Պայուն (Ռոման) և Լուչիան Ստրոքը (Պիատրա – Նեամց, նախագահ), փառատոնի գլխավոր մրցանակը հանձնեց Միրչա Օպրեային (Բոտոշան), առաջին մրցանակը՝ Սիլվիա Մընդըշեսկուին (Ռոման), երկրորդը՝ Վիորիկա Լազըրին (Տոպլիցա), երրորդը՝ Միհայ Հորգային (Ռոման)։ Ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ Ջորջե Էկիմը (Բրաշով)։ Պատվոգրեր ստացան Անա Դրըգոյանուն (Ցընցըրեն), Միհայ Բաբեյը (Բոտոշան), Միրչա Դորին Իստրատեն (Տըրգու Մուրեշ)։

Վ․ Ոսկանյան

Երրորդ օրը հանձնվեցին մրցանակներ Ռումինիայի Գրողների Միության և Ռումինիայի Հայոց Միության կողմից։ ՌՀՄ նախագահ և ՌԳՄ փոխնախագահ Վարուժան Ոսկանյանը «Գրաքննադատության ազգային մրցանակը» հանձնեց պրոֆեսոր Միրչա Անգելեսկուին, իսկ պրոֆեսոր Անտոնիո Պատրաշը ստացավ «Գրաքննադատության մրցանակը»։

Փառատոններին ներկա էին գրողներ և երաժիշտներ Ռոմանից ու այլ քաղաքներից, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, տարբեր քաղաքների հայ համայնքների անդամներ և այլն։

Կարապետ Իբրըիլեանուն (1871-1936) հայտնի գրաքննադատ և էսեիստ էր, որը սերում էր հարյուրամյակներ առաջ Մոլդովայում հաստատված հայ ընտանիքներից, իսկ Միխայիլ Ժորան (1891-1971) հայազգի հանրաճանաչ կոմպոզիտոր և դիրիժոր էր։ Երկուսն էլ հսկայական ներդրում են ունեցել իրենց ոլորտներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *