Arsen Arzumanyan

Կրայովա քաղաքում հիմնվեց Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղ

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ձախից աջ։ Արսեն Արզումանյան, Կոնստանտին Բարսեղյան, Սաթենիկ Նեակշու, Խաչիկ Կարապետ, Անա-Մարիա Նեակշու

2020թ․ մարտի 4-ին ՌՀՄ գլխավոր քարտուղար Խաչիկ Կարապետի հետ այցելեցինք Կրայովա, որտեղ հիմնվեց ՌՀՄ մասնաճյուղ։ Սաթենիկ Նեակշուն (Մելիքյան ընտանիքից) ընտրվեց ՌՀՄ Կրայովայի մասնաճյուղի նախագահ, Կոնստանտին Բարսեղյանը՝ փոխնախագահ, Անա-Մարիա Նեակշուն՝ մասնաճյուղի քարտուղար։
Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ հայերը հաստատվել են Կրայովայում 15-րդ դարում, սակայն այս համայնքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն մինչև 1915-1923թթ․ Հայոց ցեղասպանությունը։ Մի քանի տասնյակ ընտանիքից կազմված հայ համայնքը բավականին ակտիվ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, և մի քանի տասնամյակ շարունակ քաղաքում բազմաթիվ հայկական միջոցառումներ կազմակերպվեցին։
Չնայած տարիների ընթացքում Կրայովայի հայերից շատերը մեկնեցին այլ վայրեր կամ կորցրին իրենց հայկական ինքնությունը՝ այսօր մի նոր առիթ է՝ վերսկսելու համայնքի գործունեությունը և կապ հաստատելու Ռումինիայի մյուս հայ համայնքների հետ։ Տիկին Սաթենիկ Նեակշուն ընդգծում է, որ բացի իր ցուցակագրած մոտ 20 հայերից՝ պետք է փնտրի հայկական ծագմամբ այլ մարդկանց ևս։
Հաջողություն ենք մաղթում նոր մասնաճյուղին հետագա գործունեության մեջ։

Արսեն Արզումանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *