Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակներ է հղել Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակներ է հղել Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նախագահներին, որոնցում շնորհակալություն է հայտնել Ռումինիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահներին ու անդամներին հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը միաձայն ընդունելու համար:
ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր նամակում մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք էլ ավելի զարգացնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա հիմնված հայ-ռումինական միջխորհրդարանական համագործակցությունը»։
Օրինագծի համահեղինակներ Վարուժան Ոսկանյանին ու Վարուժան Փամբուկչյանին շնորհակալական նամակներ է հղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի նախագահ Անուշ Բեղլոյանը։