Շախմատի համահայկական առցանց մրցաշար
Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ: Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանված են նաև մրցանակներ կանանց, մինչև 14, 12 և 10 տարեկանների, վետերանների, մինչև 2000 վարկանիշ ունեցողների համար:
Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։ Մրցաշարի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://yerevanchessfed.com/hy/news/page-54:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ