Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում․ «Սումգայիթի ջարդերից անցել է 31 տարի»
Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում երեք հայազգի պատգամավորները՝ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը և Լուչիան Սիմիոնը, քաղաքական հայտարարություն տարածեցին Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ, որում դատապարտեցին Ադրբեջանի այսօրվա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը 1988թ. փետրվարի 27-29-ը Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի վերաբերյալ, երբ տասնյակ հայեր սպանվեցին, իսկ հազարավոր հայ բնակիչներ զրկանքներ կրելով՝ լքեցին քաղաքը։ Ռումինահայ պատգամավորներն ընդգծեցին, որ Սումգայիթի ջարդերը մարդկության դեմ կատարված հանցագործություն էին, իսկ այսօր այն ժխտելն ինքնին հանցագործություն է։ Տեքստի բնօրինակը՝ այստեղ։