Բուխարեստի հայկական եկեղեցին նշեց Տեառնընդառաջը
Ինչպես գիտենք, ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։ Կիրակի օրը՝ փետրվարի 17-ին, Բուխարեստի հայկական եկեղեցում Տեր Եզնիկ Թորգոմյանը մատուցեց Սբ․ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում, ըստ ավանդույթի, ռումինահայ համայնքի բազմաթիվ անդամներ ցատկեցին խարույկի վրայով, իսկ համայնքի «Վարդավառ» պարախումբը հանդես եկավ մի քանի գեղեցիկ պարային համարներով։