Arsen Arzumanyan

ՌՀՄ Տիմիշոարայի մասնաճյուղի առաջին միջոցառումը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ռումինիայի Հայոց Միության նոր մասնաճյուղը վերջերս բացվեց պատմական Բանաթի շրջանում՝ Տիմիշոարա քաղաքում (նախագահ՝ Պետրու Փափազյան)։ 2022թ. հունվարի 21-22-ին այս մասնաճյուղը կազմակերպեց առաջին միջոցառումը՝ չնայած մասնակիցների քանակը սահմանափակված էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Հունվարի 21-ին պաշտոնական ընթրիքի ընթացքում ներկայացվեց Բանաթի շրջանի հայերի պատմությունը, որից հետո միջոցառման մասնակիցներին սպասում էր անակնկալ՝ երաժշտական ծրագիր դուդուկի նվագակցությամբ, որը ներկայացրեց հայտնի դուդուկահար, ռումինահայերի բարեկամ Կոսմին Ռաֆայել Բըլեանը։

Հունվարի 22-ին էքսկուրսավարի մասնակցությամբ կազմակերպվեց շրջայց քաղաքի և հայկական համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող հատվածներոով։ Տիմիշոարայի հայկական հետքերի շարքում նշենք Հարություն Ֆրենկյանի հիմնադրած Շաքարի գործարանը։

Նույն օրը Տիմիշոարայի Պոլիտեխնիկական համալսարանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ՌՀՄ նախագահ, գրող Վարուժան Ոսկանյանի «Չարչարանքները Գյոդելից հետո» գրքի շնորհանդեսը՝ գրաքննադատ Միրչա Միհըյեշի մասնակցությամբ։ Միջոցառման ավարտին հեղինակն, ընթերցողների ցանկությամբ, ստորագրեց նրանց գրքերը։

Շնորհանդեսին հաջորդեց միջոցառման երաժշտական մասը՝ սոպրանո Անա Մարիա Ստընոյայի և դաշնակահարուհի Ռեգինա Չերմակի մասնակցությամբ։

ՌՀՄ ղեկավարությոնից բացի՝ սույն միջոցառմանը մասնակցեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ՌՀՄ տարբեր մասնաճյուղերի անդամներ և տեղացիներ։

Ինչպես նշեցին միջոցառման կազմակերպիչները, որոնց թվում նշենք Պետրու Փափազյանին, Կոսմին Բըլեանին, Գաբրիել և Ագնես Ստեփանյաններին, Վարդան Դերբեդրասյանին («Տեր Պետրոսյան» ազգանվան փոփոխված տարբերակն է)՝ չնայած Տիմիշոարայի հայ համայնքը չունի հին և հարուստ պատմություն՝ իրենք կհամախմբեն այդ շրջանի հնարավորինս շատ հայերի, որպեսզի հայկական ոգին երկրի այս անկյուն բերեն։

ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *