Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելուն նվիրված ցուցահանդեսի բացում
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2019/10/72480523_411553542839969_3133029538347352064_n.jpg)
Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի Խորհրդարանի շենքում Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ու Ռումինահայոց միության աջակցությամբ բացվեց «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» օրենքի ընդունման կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես եկան Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուն/Ion-Marcel Ciolacu, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և օրենքի համահեղինակներ, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանն ու Վարուժան Փամբուկչյանը:
Ներկաները ծանոթացան հայկական այբուբենի ինքնատիպությանը, Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներին ու մանրանկարչությանը:
Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի խորհրդարանական կուսակցությունների և խմբակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
![](http://www.araratonline.com/arm/wp-content/uploads/2019/10/72309513_411553606173296_330527037989060608_n.jpg)