ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ / 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տեղեկացնում ենք, որ Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 25-ի N1295-Ն որոշմամբ հաստատված ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի (https://www.e-gov.am/…/file/decrees/kar/2011/08/11_1295.pdf…) և ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N700-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների կարգի https://www.e-gov.am/…/file/decrees/kar/2011/04/11_0700.pdf…), ինչպես նաև ընդհանուր հիմունքներով:
Համաձայն ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 21-ի N797-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուս.տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով դիմող դիմորդները:
Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով) վճարովի ուսուցմամբ:
ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուս.տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներն են՝
• անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու նպատակով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.
2020թ. հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25–ը ներառյալ,
• վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.
2020թ. հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,
• վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
2020թ. հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
• վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
2020թ. հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
• վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
2020թ. հուլիսի 13-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
• վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.
2020թ. հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,
• վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.
2020թ. հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,
• վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար.
2020թ. հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող սփյուռքահայերը և օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով: Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս:
Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են մինչև 2020թ. սեպտեմբերի 10-ը:
Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են մինչև 2020թ. հոկտեմբերի 2-ը, իսկ վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար՝ մինչև 2020թ. հոկտեմբերի 16-ը:
Միաժամանակ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, օտարերկրա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումներից.
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2020-2021 ուս.տարվա ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձաչափերի ցանկի մասին՝
https://lib.armedu.am/resource/29637
ՀՀ 2020-2021 ուս.տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխման մասին՝
https://www.e-gov.am/…/…/decrees/kar/2020/05/808-%D5%86.pdf…
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստա¬տությունների 2020-2021 ուս.տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի ընդհանուր բաշխման մասին՝
https://www.e-gov.am/…/…/decrees/kar/2020/05/777-%D5%86.pdf…
ՀՀ միջին մասնագիտական կրթություն իրականացնող
ուսումնական հաստատությունների ցանկ
1. Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջ
2. Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N 2 պետական քոլեջ
3. Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ
4. Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ
5. Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ
6. Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության, հայ-հունական պետական քոլեջ
7. Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ
8. Երևանի պետական հումանիտար քոլեջ
9. Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
10. Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
11. Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
12. Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ)
13. Գյումրու պետական տեխնիկական քոլեջ
14. Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ
15. Արթիկի պետական քոլեջ
16. Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ
17. Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ
18. Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ
19. Ալավերդու պետական քոլեջ
20. Սպիտակի պետական քոլեջ
21. Գավառի պետական երաժշտական քոլեջ
22. Սևանի բազմագործառույթային պետական քոլեջ
23. Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ
24. Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ
25. Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ
26. Կապանի արվեստի պետական քոլեջ
27. Սիսիանի պետական քոլեջ
28. Գորիսի պետական քոլեջ
29. Մեղրու պետական քոլեջ
30. Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ
31. Դիլիջանի պետական քոլեջ
32. Դիլիջանի արվեստի պետական քոլեջ
33. Բերդի բազմագործառույթային պետական քոլեջ
34. Նոյեմբերյանի պետական քոլեջ
35. Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ
36. Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ
37. Արմավիրի արվեստի պետական քոլեջ
38. Էջմիածնի Վ.Համազասպյանի անվան պետական քոլեջ
39. Աբովյանի պետական քոլեջ
40. Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ
41. Չարենցավանի պետական քոլեջ
42. Արարատի պետական քոլեջ
43. Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ
44. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
45. Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ
46. «Հայաստանի Եվրոպական քոլեջ» հիմնադրամ
47. «Հայաստանի Ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ
48. Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ
49. Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ
50. Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ
51. Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ
52. Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ
53. Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջ
54. «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ
55. Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ
56. Գյումրու պետական բժշկական քոլեջ
57. Վանաձորի պետական բժշկական քոլեջ
58. Կապանի պետական բժշկական քոլեջ
59. Դիլիջանի պետական բժշկական քոլեջ
60. Արմավիրի պետական բժշկական քոլեջ
61. Հրազդանի պետական բժշկական քոլեջ
62. Արարատի պետական բժշկական քոլեջ
63. Գավառի պետական բժշկական քոլեջ
64. Մարտունի պետական բժշկական քոլեջ
65. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պետական բժշկական քոլեջ
66. Երևանի մշակույթի պետական քոլեջ
67. Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջ
68. Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ
69. Երևանի պարարվեստի պետական քոլեջ
70. Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջ
71. Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջ
ՀՀ նախնական մասնագիտական պետական ուսումնական
հաստատությունների ցանկ
1. Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարան
2. Երևանի N4 արհեստագործական պետական ուսումնարան
3. Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան
4. Երևանի N6 արհեստագործական պետական ուսումնարան
5. Երևանի N8 արհեստագործական պետական ուսումնարան
6. Երևանի N9 արհեստագործական պետական ուսումնարան
7. Երևանի զարդարվեստի արհեստագործական ուսումնարան
8. Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարան
9. Գյումրու N1 արհեստագործական պետական ուսումնարան
10. Գյումրու N3 արհեստագործական պետական ուսումնարան
11. Գյումրու N4 արհեստագործական պետական ուսումնարան
12. Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան
13. Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան
14. Արագածի արհեստագործական պետական ուսումնարան
15. Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան
16. Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարան
17. Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան
18. Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան
19. Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարան
20. Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան
21. Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան
22. Վանաձորի N1 արհեստագործական պետական ուսումնարան