ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ
Յուրաքանչյուր մարդ բնական իրավունք ունի և պետք է հնարավորություն ունենա զարգանալու սեփական ունակություններին և գաղափարներին համապատասխան, ապրելու սեփական աշխատանքով և իրացնելով սեփական ներուժը: Բայց արդյո՞ք կանայք նույն իրավունքներն ունեն:
Ձևականորեն այո՛, նույն իրավունքներն ունեն ինչպես տղամարդիկ, որի հիմքում ընկած է Հիմնական օրենքը: Բայց… մի փոքր հետ պտտենք ժամանակի անիվը:
1900 թվականը հենց այն ժամանակն էր, երբ կանայք ստացան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու իրավունք: Այդ տարվա փետրվարի 28-ին Բադեն Մեծ Դքսությաբ (Գերմանական կայսրության) հրամանով կանայք կրթվելու ամբողջական իրավունք ստացան: Տարիներ անց՝ ավելի ստույգ 1919 թվականին Գերմանիայում կանայք իրավունք ստացան մասնակցելու և ընտրվելու Գերմանիայի Ազգային ժողովի՝ սահմանադիր մարմնի ընտրություններում: Բայց մինչ Երկրորդ հայրենական պատերազմը, 1933 թվականին, նացիոնալ-սոցիալիստների պատճառով կայանք կորցներցին նոր ձեռք բերած և դանդաղ ամրապնդվող ընտրական իրավունքը:
Երկար պայքարից հետո, Գերմանիայի սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Էլիզաբեթ Զելբերթի ջանքերի շնորհիվ, կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ Վամարյան սահմանադրության (համաձայն որի երկու սեռերն էլ սկզբունքորեն նույն քաղաքացիական իրավունքներն ու պարտականություներն ունեին) երրորդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությունն ընդունվեց «տղամարդիկ և կանայք իրավահավասար են» հուսադրող նախադասությամբ:
Ընտանեկան իրավունքի կանանց օգտին առաջխաղացումները սկսեցին 1950-70-ական թվականներից: Այդ ժամանակահատվածում կանայք արդեն իրավունք ունեին սեփական բանկային հաշիվ բացել և սեփական ունեցվածքը կառավել: Բարեփոխվեց նաև մայրության պաշտպանությունը, որի ժամանակ տարբեր օրենքներ ընդունվեցին կանանց մայրանալու պաշտպանությանն ուղղված:
Սակայն հնչեցված ցանկություններն ու գրված օրենքները պետք է իրենց արտացոլանքն ունենան գործնականում, նույն հնարավորություններով: Այսօր ևս, ռոբոտաշինության դարում, չնայած հավասար իրավունքներին, կանայք մասնագիտական ասպարեզում տղամարդկանց հետ համաքայլ չեն և փաստացի հավասարությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր հարթություններում են: ԱՄՆ-ում վարձատրության պատկերն այդքան էլ իդեալական չէ, որքան մեզ է թվում, քանզի կին կոնգրեսականներն ավելի քիչ են վարձատրվում, քան նույն պաշտոնն ունեցող տղամարդիկ: Եվ տարբեր երկրներում կայանք այսօր էլ տղամարդկանցից պակաս են վարձատրվում, իսկ ակներև կամ թաքնված պատճառների մասին թվելը հաջորդ անգամ:
Այսպիսով, Gender Pay Gap ցուցանիշը զարգացած պետություններից մեկում՝ Գերմանիայում 21 տոկոս է, ինչը գերազանցում է 16-18 տոկոս կազմող միջին եվրոպական ցուցանիշը: 2022 թվականի մայիսին կատարած ուսումնասիրության տվյալներով, ԱՄՆ կանանց միջին շաբաթական ամբողջ դրույքով եկամուտը գրեթե բոլոր ոլորտներում կազմել է 1.609.00 ԱՄՆ դոլար՝ համեմատած տղամարդկանց միջին շաբաթական լրիվ դրույքով եկամտի հետ, ինչը կազմել է 1.872.90 ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ միջին հաշվով կանայք 263.90 դոլարով պակաս են ստացել, քան տղամարդիկ։
Հայ կանանց գլուխգործոց աշխատավարձային իրական տվյալները կարող են ավելի հուսահատեցնող լինել, և եկամտի չափն ու սոցիալական խնդիրներն առհասարան: Մինչդեռ հիշելով այն փաստը, որ հայաստանյան քաղաքական պատմության մեջ կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցել են Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, բավականին հուսադրող է։ 1919 թ. հունիսի 21-ին և 23-ին Հայաստանում տեղի ունեցան առաջին ուղղակի խորհրդարանական ընտրությունները համընդհանուր ընտրական իրավունքի ներքո: 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացի ընտրելու իրավունք ուներ` անկախ սեռից և էթնիկ պատկանելությունից։ Խորհրդարանը բաղկացած էր 80 պատգամավորներից, որոնցի երեքը կին էին՝ Կատարինե Զալյան-Մանուկյան, Վարվառե Սահակյան և Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան:
Այսօր մեր երկրում ընտրություններին կանանց մասնակցելու առումով բավականին առաջընթաց կա, սակայն հենց կանանց մեծ մասն են հետ քաշվում, երբ խոսքը առաջադրվելու մասին է՝ վախվխորած երկյուղելով, որ հանկարծ աններկայանալի և ոչ պատրաստ չերևան տղամարդկանց աչքերում…, կարծես միշտ մեղավոր զգան իրենց: Մինչդեռ քաղաքականությունում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հավասար ներկայացչությունն ու ակտիվ, մրցունակ և անընդհատ զարգացող մասնակցությունը հայ քաղաքական կյանքում վստահաբար հետաքրքիր առաջխաղացում կբերեր:
Դե, իհարկե, ամեն ինչ կորած չէ և, չնայած ուժասպառ ենք եղել և ժամանակը պարբերաբար ազդանշանում է բազմանալու և սոցիալական հիմնախնդիրները շուտափույթ լուծելու մասին, քաղաքական և սոցիալական ճռռացող սայլը ստիպված ենք տեղից շարժել: Եթե շատ վաղո՛ւց են հայ կանայք խիզախել մասնակցել ընտրություններին և մրցակցել տղամարդկանց աշխարհում, այսօր եղած գիտակցությունն ընդամենը պետք է թարմացնել:
Ելենա Չոբանյան