TVR1-ի «Համակեցություն» հաղորդաշարը ռումինահայ համայնքի մասին

2019թ. փետրվարի 20-ին Ռումինիայի հանրային TVR1 հեռուստաընկերության «Համակեցություն» հաղորդաշարի ուղիղ եթերում Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանը և քաղաքագիտության դոկտոր Արսեն Արզումանյանը խոսում են ռումինահայերի հարուստ պատմությունից և Ռումինիայի Հայոց Միության 100-ամյակից։ Հաղորդման ընթացքում ներկայացվում է նաև հարցազրույց ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ։ Հաղորդմանը կարող եք հետևել այստեղ։