«Հայաքաղաքի» ելույթները Բուդապեշտում

ՎԵրջին տարիներին Գեռլայի «Հայաքաղաք» պարախումբը հաճախ է մասնակցում Հունգարիայում տեղի ունեցող տարբեր միջոցառումների։ Անցած հանգստյան օրերին Բուդապեշտի Պեշտերժեբետ թաղամասի մշակույթի օրերի 8-րդ թողարկումն էր։ Միջոցառմանը մասնակցող պարախմբերը ներկայացնում էին Ռումինիայի, Ուկրաինայի, Հունգարիայի և Լեհաստանի փոքրամասնությունների պարերը։ Անցած տարվա պես Ռումինիան ներկայացնում էր Գեռլայի հայկական «Հայաքաղաք» պարախումբը։
