Երեւանում աշխատանքներն ավարտեց WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը

Երևանում աշխատանքներն ավարտեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը, որն IT ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, VaynerX-ի եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարքը, GIPHY-ի հիմնադիր Ալեքս Չունգը, Reddit-ի և Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շինը և այլ հանրաճանաչ փորձագետներ:
Փակման արարողության ժամանակ համաժողովի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվեցին մրցումային փուլեր, որում հայկական ՏՏ կազմկոմիտեի անունից լավագույնն ընտրված ստարտափերը ստացան «Armenian Tech Community Prize» մրցանակը: Առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրածներն արժանացան մրցանակների՝ 25000 և 10000 ԱՄՆ դոլարի չափով: