Ararat

Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Ս.թ․ նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Երևանի ժամանակով 22:00-ին (Լոս Անջելեսի ժամանակով 10:00-ին)։ 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

Կոչ ենք անում համայն հայությանը մասնակցելու համահայկական դրամահավաքին և միասնական ջանքերով զարգացնելու մեր համայնքները։
Գործարկվել է առաջատար տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի մեր նոր կայքը նույն հասցեով, որը Հիմնադրամի աշխատանքները դարձնում է լիովին թափանցիկ ու հաշվետու համայն հայությանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առցանց նվիրատվություններ կատարել ձեր նախընտրած ձևաչափով։ Նոր կայքի հնարավորություններին, ինչպես նաև առցանց նվիրատվության մեխանիզմին կարող եք ծանոթանալ՝ այցելելով https://www.himnadram.org/hy/donate։
Նվիրատվության այլ տարբերակներին կարող եք ծանոթանալ https://www.himnadram.org/en/bank-transfers  հղումով։

Շնորհակալություն Ձեր մասնակցության համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *