Հրանտ Դինքի սպանության 13-րդ և Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցները

Հունվարի 19-ին Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի հայտնի մտավորական Հրանտ Դինքի սպանության 13-րդ և Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցների կապակցությամբ։
Սուրբ Պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլն: