105 դաշնամուրների նախագիծը

2020թ․ ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին) ”Century Charity” («Դարի Ղողանջ») բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին տեղի կունենա համերգ՝ 105 դաշնակահարների և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Այդ 105 դաշնամուրները՝ «Ռոյալ» տեսակի՝ յուրաքանչյուրը 4000 ամերկյան դոլար արժողությամբ, որոնք այս առիթով ձեռք են բերվելու, ավելի ուշ կնվիրվեն Հայաստանի տարբեր դպրոցների։ Նվիրաբերված յուրաքանչյուր դաշնամուր կունենա պիտակ նվիրատուների (անհատների կամ կազմակերպությունների) անունով:
Կոչ ենք անում աջակցելու այս նախագծին ձեր նվիրատվությունների միջոցով։ Ռումինիայի Հայոց Միությունը կհավաքի այդ գումարը դաշնամուրը գնելու համար, որը հետագայում կնվիրաբերվի հայկական դպրոցներից մեկին։
Նվիրատվություն կարող եք կատարել ՌՀՄ գրասենյակում (Bd. Carol I, nr. 43, Sector 2) կամ BRD բանկի RO36BRDE441SV03847884410 հաշվեհամարին։
Ռումինիայի Հայոց Միություն