Ararat

Դեսպան Մինասյանը մասնակցել է Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողովին

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Բուխարեստում հունիսի 21-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողովը, որին հայկական կողմից մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
Ելույթ ունենալով միջոցառման պլենար նիստի ժամանակ` դեսպան Մինասյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիային, իսկ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է:
Դեսպանը ներկաներին հիշեցրել է, որ 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին զուգահեռ տեղի ունեցած Տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծվել է թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցը: Օգտվելով առիթից` դեսպանը մասնակիցներին տեղեկացրել է 2019թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մասին` նշելով, որ այն կարող է նաև հետաքրքիր հարթակ դառնալ թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման նախաձեռնության անդամ երկրների համար:
Միջոցառման ավարտին ընդունվել է նախարարների՝ Բուխարեստի հայտարարությունը հետևյալ մեջբերումով․ «2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոն պետություների և կառավարություների 17-րդ գագաթաժողովի ընթացքում ստեղծվել է թվային ոլորտի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցը, ինչը Ֆրանկոֆոնիայի երկրների միջև Ֆրանկոֆոն համալսարանական տարածքում թվային զարգացման նախաձեռնության ոլորտում համագործակցության վառ օրինակ է»:

«Արմենպրես» լրատվական գործակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *