Արխիվ

Այսօր Բուխարեստում հրատարակվում է երկու պարբերական՝ «Արարատ» (ռումիներեն) և «Նոր կյանք» (հայերեն և ռումիներեն) ամսագրերը։ «Արարատը» հիմնադրվել է 1924թ. և հրատարակվել մինչև 1942թ., իսկ այդ ընթացքում գլխավոր խմբագիրը Վարդան Մեստուջյանն էր։ 1990թ․ Ռումինիայի Հայոց Միության վերակազմավորմանը զուգահեռ՝ վերսկսվեց նաև «Արարատի» հրատարակումը։ «Արարատի» արխիվը 2003 թվականից՝ այստեղ։

«Նոր կյանք» պարբերականը առաջին անգամ հրատարակվել է 1950թ. մայիսին, որը նախկինում լույս տեսնող «Պահակ», «Հայաստանյան ճակատ» և «Սևան» պարբերականների շարունակությունն էր։ Այն սփյուռքում գործող և առանց ընդհատումների հրատարակվող ամենաերկարակյաց պարբերականներից մեկն է։ «Նոր կյանքի» արխիվը 2009 թվականից՝ այստեղ։