Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

Այսօր Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանը հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում երկու կողմերը զրուցեցին Հայաստան – Ռումինիա խորհրդարանական կապերի հեռանկարի, երկկողմ հարաբերությունների զարգացման և այլ հարցերի շուրջ։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
