ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 12-ից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ սկսելով ռազմական էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ։ Այդ գործողությունների միջոցով Ադրբեջանը ագրեսիա է կիրառել ոչ թե Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, այլ հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա՝ հարձակվելով Հայաստանի խորքում գտնվող հայկական զինված ուժերի վրա։ Չսահմանափակվելով դրանով՝ հուլիսի 13-ից և 14-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում […]
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել է տեղում առկա գրեթե բոլոր զինատեսակները

Ադրբեջանական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել են տեղում առկա իրենց գրեթե բոլոր զինատեսակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական Զինված ուժերը, այդ թվում և’ սահմանապահ ծառայությունը, և’ երրորդ բանակային կորպուսը, իրենց […]
Մամուլի հաղորդագրություն // ՀՀ պաշտպանության նախարարություն

14 ՀՈՒԼԻՍԻ, 2020 Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է սրել իրավիճակը: Հուլիսի 14-ի առավոտյան հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համագործակցության հուշագիր Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև

Հունիսի 22-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ «Սիրիահայ փախստականների աջակցություն» ծրագրի առողջապահական բաղադրիչի համատեղ իրականացման նպատակով։ Նպատակն է մարդասիրական աջակցություն տրամադրել առավել խոցելի սիրիահայերին, մասնավորապես՝ ֆինանսապես աջակցել անհետաձգելի թանկարժեք առողջապահական ծառայությունների կարիք ունեցող ընտանիքներին։ Հուշագրի շրջանակներում ՀԿԽԸ-ն 25 500 ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի նշված առողջապահական ծառայությունները […]
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

13 հուլիսի, 2020 Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը […]
COVID-19-ը Ռումինիայում․ հուլիսի 13

Հուլիսի 13-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 32,948-ի, որոնցից 23,552-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 413 մարդ։Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 1901 մահվան դեպք։Վերջին 24 ժամում վարակի տարածման կանխմանն ուղղված կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 1434 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54,624եվրո (264,570 լեյ):
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումների վերաբերյալ

13 հուլիսի, 2020 Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում են այս սադրիչ գործողությունները: ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի […]
Հեռավար հանդիպում Ֆրանսիայի հայ համայնքի հետ

Սփյուռքը շարունակում է կապի մեջ մնալ: Հաջորդ հեռավար հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի հետ էր: Փարիզից, Մարսելից, Վալանսից, Գրենոբլից, Նիցցայից, Լիլից, Ալֆորվիլից, Նիմից, Պուատիեից, Ռեյմսից, Ամյենից միացել էին տասնյակ համայնքային, մշակութային, կրթական, հոգևոր, երիտասարդական կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները, ուղղությունները և առաջնահերթությունները, մանրամասնեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարեց […]
Բըսեսկու՝ ֆեսով թագավորը

Պատմությունը՝ շատ համառոտ. սույն թվի հունիսի 10-ին, Բրյուսելում տեղակայված Եվրոպայի խորհրդարանի երեք պատգամավորներ հրապարակում են համատեղ հայտարարություն: Նրանք են՝ էստոնացի Մարինա Կալյուրանդը (Co-Chair of EU-Armenia ParliamentaryPartnership Comittee, այսինքն՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ), Խորվաթիայի ներկայացուցիչ՝ ծնունդով բոսնիացի և երկքաղաքացիություն ունեցող, նախկինում նաև Բոսնիային ներկայացրած Ժելիանա Զովկոն (Standing Raporteur on Azerbaidjan, այսինքն՝ Ադրբեջանի մասով մշտական զեկուցող) […]
Շախմատի համահայկական առցանց մրցաշար

Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան […]