Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը․ Զատկի ավանդույթներն ու սովորույթները

Զամկայի ավանդույթը Ռումինիայի հայերի մի գեղեցիկ ավանդույթ կար՝ այսօր մոռացված, երբ Զատիկից հետո չամուսնացած երիտասարդները Զամկա վանքի մոտ գտնվող բլրից գլորում էին կարմիր ձվերը, և այն երիտասարդները, որոնց գլորած ձվերը չէին կոտրվում, հավատում էին, որ ամուսնանալու են այդ տարի (Զամկա վանքը գտնվում է Սուչավա քաղաքում և համարվում է հայերի կողմից կառուցված կարևորագույն կրոնական աղոթատեղիներից մեկը)։ […]
Ռումինահայ և բուլղարահայ համայնքները համավարակի օրերին

Տեսակապով մեզ հետ զրուցում է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։
Կայացան ՌՀՄ Գլխավոր խորհրդի ընտրությունները (էլ․ նամակների միջոցով)

2020 թ․ մարտի 26-ին, ժ․ 13:00-ին, պետք է տեղի ունենային Ռումինիայի Հայոց Միության տարեկան ժողովը և ընտրությունները, որոնք, նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի և երկրում հայտարարված արտակարգ դրության հետ պայմանավորված, տեղի ունեցան էլ․ նամակների միջոցով՝ ըստ ՌՀՄ գլխավոր խորհրդի որոշման։ Վերջինս հաստատեց ՌՀՄ նոր գլխավոր խորհուրդը՝ նույն կազմով։ՌՀՄ նախագահ վերընտրված Վարուժան Ոսկանյանն իր ուղերձում շնորհակալություն հայտնեց […]
«Արարատի» մարտ ամսվա համարը՝ էլեկտրոնային տարբերակով

Հաշվի առնելով Ռումինիայում հաստատված արտակարգ դրությունը՝ մոտ ապագայում հնարավոր չի լինի լույս ընծայել «Արարատ» ամսագրի մարտ ամսվա համարը։ Այդ պատճառով այն ներկայացնում ենք էլեկտրոնային տարբերակով։Բարի ընթերցում մեր ռումինախոս հետևորդներին։
COVID-19-ի պատճառով չեղարկվեց նաև Եվրատեսիլը

«Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները հայտնում են, որ մրցույթի ստեղծումից ի վեր՝ 64 տարվա մեջ առաջին անգամ, այն չի կայանա COVID-19-ի պատճառով։ Մրցույթը պետք է կայանար մայիսին, Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում։Հայաստանի կողմից ընտրվել էր հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ „Chains on You” երգով։
Համահայկական ուժերի համախմբում ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի

Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։ Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է տրամադրում ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար անհրաժեշտ […]
Խրախուսելի քայլ Բարսելոնայում բնակվող հայերից

Բարսելոնայում բնակվող մի քանի տաքսու հայ վարորդներ ֆեյսբուքյան „Los Armenios” էջում հրապարակել են իրենց անուններն ու հեռախոսահամարները՝ հայտարարելով, որ պատրաստ են անվճար սպասարկել քաղաքի ողջ բժշկական անձնակազմին։ Այս պահին Իսպանիան Covid-19-ից տուժած երկրորդ եվրոպական երկիրն է Իտալիայից հետո։
Արտակարգ դրություն հայտարարվեց նաև Հայաստանում

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-նհայտարարել արտակարգ դրություն»,- նշված է ՀՀ կառավարության […]
Արտակարգ դրություն Ռումինիայում՝ կապված COVID-19 կորոնավիրուսի համաճարակի հետ

Մարտի 16-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց երկրում 30 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը, որը նախատեսում է անձնական և ընտանեկան կյանքի, հավաքների կազմակերպման, տնտեսական ազատությունների, կրթության, ազատ տեղաշարժի և բնակության վայրի անձեռնմխելիության իրավունքների մի շարք սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, սահմանափակումների մի շարք դրույթներ ուժի մեջ կմտնեն՝ կախված իրավիճակից։ Այս պահին սահմանափակումները վերաբերում են ռիսկային՝ կարմիր գոտում […]
Ռոման / Հայ համայնքի հանդիպումը

Մարտի 7-ին Ռոմանում տեղի ունեցան Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղի նախագահի և ղեկավար խորհրդի ընտրությունները։ Ռոմանի մասնաճյուղի նախագահ վերընտրվեց Էմանուել Նազարեթյանը՝ միաձայն։