Ararat

Կլուժ // Հայ մշակույթի օր

Կլուժ // Հայ մշակույթի օր

Ռումինիայի Հայոց Միության հարյուրամյակի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ՌՀՄ Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը, Տրանսիլվանիայի Ազգագրային թանգարանը և Կլուժի մարզային խորհուրդը քաղաքի Ազգագրական թանգարանում կազմակերպել էին հայ մշակույթի օր, որի ընթացքում ցուցադրվեցին հայ նկարիչների գործեր, ինչպես նաև մասնաճյուղի նախկին երկարամյա ղեկավար Ազատուհի Վարդուկային արժանացավ «Սոնգոտ Կրիստոֆ» մրցանակին (մրցանակը հանձնվեց նրա թոռնուհուն՝ Տանյա Վարդուկային), իսկ նրա գործունեության մասին պատմեց Կլուժի […]

 Ararat

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում

Հոկտեմբերի 6-ին Երևանում աշխատանքներն է սկսում WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը, որը IT ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է: Համաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 9-ը, իսկ դրան կմասնակցեն ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ։Ավելի շատ տեղեկությունների համար կարող եք այցելել WCIT կայքը։

 Ararat

«Վարդավառ» պարախմբի հաջողությունները Պլոյեշտում

«Վարդավառ» պարախմբի հաջողությունները Պլոյեշտում

Սեպտեմբերի 20-22-ը Պլոյեշտ քաղաքում տեղի ունեցավ ավանդական դարձած «Համակեցության այբուբեն» փառատոնը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հույների Միությունը Պլոյեշտի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և Մշակույթի ու ազգային ինքնության նախարարության բարձր հովանու ներքո։Փառատոնին իրենց հիասքանչ ելույթներով փայլեցին Բուխարեստի հայկական «Վարդավառ» պարային խմբի անդամները (պարուսույց՝ Բելա Մարտիկյան)։

 Ararat

Մեկնարկում է «ՆերՈւժ 2» ծրագիրը

Մեկնարկում է «ՆերՈւժ 2» ծրագիրը

Հարգելի՛ հայրենակիցներ,                 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` Հայաստանի գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST Foundation) հետ համագործակցությամբ սկսում են «ՆերՈւժ 2» ծրագիրը:  Մանրամասներին ծանոթանալու և ծրագրին դիմելու համար այցելե՛ք http://neruzh.am կայքը:

 Ararat

Կոմիտաս – 150

Կոմիտաս – 150

Այսօր լրանում է մեծն Կոմիտասի ծննդյան 150 ամյակը։

 Ararat

Պատգամավորների պալատը նույնպես քվեարկեց

Պատգամավորների պալատը նույնպես քվեարկեց

Այսօր Ռումինիայի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր նաև Սենատում։ Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակներն են ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը։

 Ararat

«Նաիրի» պարային համույթը Բակըուի «Հայաստան» փառատոնին

«Նաիրի» պարային համույթը Բակըուի «Հայաստան» փառատոնին

Սեպտեմբերի 13-15-ը Ռումինիայի Բակըու քաղաքում տեղի ունեցավ եռօրյա փառատոն, որը կոչվում էր «Հայաստան»: Չէր էլ կարող այլ կերպ կոչվել, քանի որ իր մեջ պարփակեց Հայաստանի էությունը: Այն երեք հրաշալի սեպտեմբերյան օրերում, այդ հինավուրց մոլդովական քաղաքում, տարածվեց հայկականության բույրը: Կոնստանցա քաղաքի «Նաիրի» պարախումբը առաջին անգամ ներկա գտնվեց այդ փառատոնի բեմում եւ դա հանդիսացավ նրա ազգային որակի, […]

 Ararat

Պիտեշտ // «Հայերենի ինքնուսույց» և «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքերի շնորհանդեսը

Պիտեշտ // «Հայերենի ինքնուսույց» և «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքերի շնորհանդեսը

Ս․թ․ սեպտեմբերի 25-ին ժ․17։00-ին սիրով հրավիրում ենք Պիտեշտ քաղաքի Մշակութային կենտրոն, որտեղ տեղի կունենա Արսեն Արզումանյանի «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» և «300 անեկդոտ «Ռադիո Երևանի հետ» գրքերի շնորհանդեսը։Համակարգող՝ բանաստեղծուհի Դենիսա Պոպեսկու։

 Ararat

ՀՀ անկախության օրվա առթիվ Հայաստանի և Արցախի պաշտոնատար անձինք այցելել են «Եռաբլուր»

ՀՀ անկախության օրվա առթիվ Հայաստանի և Արցախի պաշտոնատար անձինք այցելել են «Եռաբլուր»

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ այսօր այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին։

 Ararat

Հոկտեմբերի 12-ը՝ Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր Ռումինիայում

Հոկտեմբերի 12-ը՝ Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր Ռումինիայում

2019թ․ սեպտեմբերի 18-ին Ռումինիայի սենատը միաձայն ընդունեց hոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որը ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։ Օրինագծում նշվում է, որ հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների և դրանց […]

1 19 20 21 22 23 28