Բուխարեստում տեղի կունենա Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնֆերանսը

Սեպտեմբերի 2-6-ը Բուխարեստում տեղի կունենա Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ռումինական ազգային կոմիտեն և Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիան։ Կոնֆերանսին կմասնակցեն նաև հայ ուսումնասիրողներ։
Սյուզաննա Մելքոնյանը՝ մամուլի մրցանակի դափնեկիր

Սյուզաննա Մելքոնյանը (Հայաստան) 2019 թվականի «Ոսկե եղջերու» միջազգային փառատոնին հավատարմագրված մամուլի մրցանակի դափնեկիրն է: Մրցանակը շնորհվել է Բրաշովի մարզային խորհրդի կողմից, որը նրան հանձնեց Բրաշովի մարզային խորհրդի նախագահ պրն. Ադրիան Յոան Վեստեան: Հիշեցնենք, որ Սյուզաննան փառատոնի ռումինական երգերի բաժնում կատարեց ռումինացի երգչուհի Դելիայի «Քամու թևերի վրա» երգը, իսկ միջազգային երգացանկից՝ «Je suis malade»-ը:Շնորհավորում ենք Սյուզաննային […]
Հաճկատարի տոնը

Այս տարի օգոստոսի 17-18-ին Սուչավայում նշվեց Հաճկատարի ավանդական տոնը, որին մասնակցեցին հազարավոր հավատացյալներ, որոնց թվում էին ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, Սուչավայի քաղաքապետ Յոն Լունգուն։
«Կարին» երգի-խմբի ելույթը Մամայա քաղաքում

Հուլիսի 31-ին Կոնստանցայի մարզի ծովափնյա Մամայա քաղաքի Կազինոյի հրապարակում ելույթ ունեցավ «Կարին» երգի-պարի խումբը (ղեկավար՝ Գագիկ Գինոսյան)։ Երկու օրից «Կարինը» ելույթ կունենա արդեն Բուխարեստում՝ «Հայկական փողոց» փառատոնին։
«Հայկական փողոց» փառատոն․ 6-րդ թողարկում

Օգոստոսի 2-4-ը Բուխարեստում արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Հայկական փողոց» փառատոնը։
Բուխարեստ // «Հայկական փողոց» փառատոնը վերադառնում է․ այն տեղի կունենա օգոստոսի 2-4-ը

Օգոստոսի 2-4-ը Բուխարեստի Հայկական թաղամասում տեղի կունենա «Հայկական փողոց» փառատոնի 6-րդ թողարկումը։
Սյուզաննա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Ոսկե եղջերու» փառատոնին

Օգոստոսի 22-25-ը Բրաշովում տեղի կունենա «Ոսկե եղջերու» փառատոնի 19-րդ թողարկման եզրափակիչ փուլը, որի 12 մասնակիցների թվում է նաև Հայաստանը ներկայացնող 26-ամյա երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։
Հայերը կրկին հավաքվեցին Գեռլայում

Այս տարի հուլիսի 5-7-ը Գեռլայում տեղի ունեցավ ամենամյա ավանդական Սբ․ Գրիգոր Լուսավորչի տոնը, որի հիմնական կազմակերպիչը Ռումինիայի Հայոց Միության Գեռլայի մասնաճյուղն է (նախագահ՝ Յոան Էստեգար)։ Տոնակատարություններին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Հակոբյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, Կլուժի մարզային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանը, Գեռլայի քաղաքապետ Յոան […]
Նիկոլաե Յորգային նվիրված կոնֆերանս Կըմպուլունգ Մուսչել քաղաքում

2019թ․ հուլիսի 1-ին Արջեշ մարզի Կըմպուլունգ Մուսչել քաղաքում տեղի ունեցավ հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլաե Յորգային նվիրված կոնֆերանս։ Դասախոսություններ կարդացին Ռադու Շտեֆան Բերգատին (Ռումինիայի Գիտնականների Ակադեմիա), Օկտավիան Բուդան (Բժշկության պատմության ասոցիացիայի փոխնախագահ), կոնֆերանսի համակազմակերպիչ, հրապարակախոս Ռադու Պետրեսկու-Մուսչելը հատվածներ ներկայացրեց Գաբրիելա Դումիտրեսկուի (Ռումինական Ակադեմիայի Հազվագյուտ ձեռագրերի և գրքերի բաժնի ղեկավար) դասախոսությունից, իսկ Արսեն Արզումանյանը (Ռումինիայի Հայոց Միության «Արարատ» ամսագիր) ներկայացրեց Ն․ […]
Գեռլա//Հայերի ամենամյա ավանդական տոնը հուլիսի 6-ին

Հուլիսի 6-ին Գեռլայի (Հայաքաղաք) հայերը տոնելու են ամենամյա՝ Սբ․ Գրիգոր Լուսավորչի տոնը, որին բազմաթիվ հյուրեր են մասնակցում ինչպես Ռումինիայի տարբեր քաղաքներից, այնպես էլ այլ երկրներից։ Ժ․ 11։00-ից քաղաքի կենտրոնի հայկական եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ, իսկ ժ․ 16։30-ին Ռումինիայի Հայոց Միության Գեռլայի մասնաճյուղի շենքում տեղի կունենա պլաստիկ արվեստի ցուցահանդես, որին ժ․ 19։00-ին կհաջորդի համերգ հայկական եկեղեցում։