Ararat

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Յոնեսկուին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Յոնեսկուին

Հուլիսի 2-ին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Յոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։Շնորհավորելով Կորնել Յոնեսկուին և մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման գործում։ Այս համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց հայ […]

 Ararat

Աճուրդի է հանվել Յոն Բիցանի «Հայկական փողոց» կտավը

Աճուրդի է հանվել Յոն Բիցանի «Հայկական փողոց» կտավը

Բուխարեստի «Ալիս» աճուրդի կենտրոնում հուլիսի 7-ին վաճառքի է հանվելու Յոն Բիցանի (1924-1997) «Հայկական փողոց» կտավը, 50×61 չափի, ստորագրված հակառակ կողմում, թվագրված (19)54։ Աշխատանքը Ֆլոարեա և Կոնստանտին Դոնչաների հավաքածուի մաս է կազմել։ Կտավի մեկնարկային գինը 3000 լեյ է։ Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ http://www.alis.ro/ կայքում։

 Ararat

Կոնստանցա//«Նաիրի» պարախմբի տպավորիչ ելույթը ազգային փոքրամասնությունների պարերի փառատոնին

Կոնստանցա//«Նաիրի» պարախմբի տպավորիչ ելույթը ազգային փոքրամասնությունների պարերի փառատոնին

Հունիսի 27-ին Կոնստանցայի մարզի Օվիդիուի քաղաքապետարանի հրավերով Կոնստանցայի հայկական «Նաիրի» պարախումբը մասնակցեց Դոբրոջայի ազգային փոքրամասնությունների ավանդական պարերի փառատոնի առաջին թողարկմանը, որի ընթացքում փառատոնի այցելուներին ներկայացրեց հայկական ավանդական մի շարք պարեր։

 Ararat

Կոնֆերանս Կըմպուլունգ Մուսչել քաղաքում՝ նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլաե Յորգային

Կոնֆերանս Կըմպուլունգ Մուսչել քաղաքում՝ նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլաե Յորգային

2019թ․ հուլիսի 1-ին Արջեշ մարզի Կըմպուլունգ Մուսչել քաղաքում տեղի կունենա կոնֆերանս՝ նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլաե Յորգային։ Կոնֆերանսին ծավալուն ելույթներով հանդես կգան Ռադու Շտեֆան Բերգատին (Ռումինիայի Գիտնականների Ակադեմիա), Գաբրիելա Դումիտրեսկուն (Ռումինական Ակադեմիայի Հազվագյուտ ձեռագրերի և գրքերի բաժնի ղեկավար), Օկտավիան Բուդան (Բժշկության պատմության ասոցիացիայի փոխնախագահ) և Արսեն Արզումանյանը (Ռումինիայի Հայոց Միության «Արարատ» ամսագիր), որը կներկայացնի […]

 Ararat

Դիլիջանն ու Ռոմանը քույր քաղաքներ են. Հայաստանի և Ռումինիայի համայնքներն ամրապնդում են կապերը

Դիլիջանն ու Ռոմանը քույր քաղաքներ են. Հայաստանի և Ռումինիայի համայնքներն ամրապնդում են կապերը

Ռումինիայի Ռոման քաղաքի պատվիրակությունը մասնակցել է հունիսի 22-23-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին: Ներդրումային համաժողովը անցկացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հունիսի 23-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացել է Դիլիջան և Ռոման քույր քաղաքների միջև փոխգործակցության […]

 Ararat

Բոտոշանի Մարզային գրադարանում կայացավ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքի շնորհանդեսը

Բոտոշանի Մարզային գրադարանում կայացավ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքի շնորհանդեսը

Հունիսի 15-ին Ռումինիայի Հայոց Միության Բոտոշանի մասնաճյուղը (նախագահ՝ Կրիստիան Լազարովիչ) քաղաքի Մարզային «Միհայ Էմինեսկու» գրադարանում կազմակերպել էր «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Արսեն Արզումանյանն է։ Գիրքը ներկայացրին Ռումինիայի Գրողների Միության անդամներ Միհայ Բաբեյը և Միրչա Օպրեան, ինչպես նաև գրադարանի «Ազգային փոքրամասնությունների գրադարան» բաժնի ղեկավար Անա Տելետինը։ Ա․ Արզումանյանը խոսեց այդ անեկդոտների […]

 Ararat

Դեսպան Մինասյանը մասնակցել է Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողովին

Դեսպան Մինասյանը մասնակցել է Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողովին

Բուխարեստում հունիսի 21-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողովը, որին հայկական կողմից մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:Ելույթ ունենալով միջոցառման պլենար նիստի ժամանակ` դեսպան Մինասյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիային, իսկ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է:Դեսպանը ներկաներին […]

 Ararat

Տուդոր Սըլըջեանը Կլուժի Հայագիտության ինստիտուտի նոր տնօրենն է

Տուդոր Սըլըջեանը Կլուժի Հայագիտության ինստիտուտի նոր տնօրենն է

Հուլիսի 1-ից Կլուժ-Նապոկայի «Բաբեշ-Բոյայ» համալսարանին կից Հայագիտության ինստիտուտի նոր տնօրենը կլինի նույն համալսարանի դասախոս, պատմաբան և ազգագրագետ Տուդոր Սըլըջեանը, որը 2011 թվականից զբաղեցնում է Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրենի պաշտոնը։

 Ararat

Երևանում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը

Երևանում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը

Հունիսի 18-ին Երևանում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց․ «Արդյոք «Հայաստան» համահայկական հիմնադրամը պե՞տք է ծրագրեր իրականացնի սփյուռքում: Այս հարցի շուրջ բանավեճը, կարծում եմ, […]

 Ararat

Հայաստանում Ռումինիայի նոր դեսպանը Կորնել Յոնեսկուն է

Հայաստանում Ռումինիայի նոր դեսպանը Կորնել Յոնեսկուն է

Ռումինիայի նախագահի թիվ 368/2019 հրամանով Կորնել Յոնեսկուն նշանակվել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան։Կ․ Յոնեսկուն 1981թ․ ավարտել է Բուխարեստի համալսարանի Օտար լեզուների և գրականության ֆակուլտետը, դիվանագիտական կարիերայի ընթացքում աշխատել է Ռուսաստանում և Ուկրաինայում։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին։

1 22 23 24 25 26 28