Արի տուն – 2019
Ուրախությամբ տեղեկացնենք, որ այս տարի նույնպես կազմակերպվում է «Արի տուն» ծրագիրը, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։Ռումինիայի Հայոց Միության միջոցով ծրագրին դիմելու համար պետք է ուղարկել պահանջվող փաստաթղթերը, ինչպես նշված է հետևյալ հղումով՝ http://www.araratonline.com/ari-tun-2019։
«300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ»
Ռադիո Երևանի հումորների սիրահարների համար տեղեկացնենք, որ Բուխարեստում լույս է տեսել Ռադիո Երևանի անեկդոտների ընտրանին՝ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» վերնագրով։ Գիրքը կազմել է Բուխարեստի համալսարանի դոկտոր Արսեն Արզումանյանը։ Անեկդոտներն ընտրվել են հայկական, ռուսական և ռումինական զանազան աղբյուրներից։ 20-րդ դ․ երկրորդ կեսին Հայկական ռադիոյի անեկդոտները թնդում էին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև ողջ Արևելյան Եվրոպայում, որտեղ […]
Հայոց ցեղասպանության թեմայով ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած կլոր սեղանի տեսագրությունը
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, ապրիլի 26-ին ԱՄՆ Գլենդել քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության թեմայով կլոր սեղան, որի բանախոսներն էին ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, հայտնի իրավաբան Գառնիկ Քերքոնյանը և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Ֆրանկ Ծերունյանը։ Ստորև ներկայացնում ենք կլոր սեղանի տեսագրությունը․
Պորտուգալիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հայտարարության մեջ նախորդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ ձեռնարկված գործողությունները որակվում են որպես 20-րդ դ․ առաջին ցեղասպանություն։
Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ
Ապրիլի 24-ին Ռումինիայի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորները՝ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը և Լուչիան Սիմիոնը (Սարգսյան), տարածեցին քաղաքական հայտարարություն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, որում դատապարտեցին թուրքական ժխտողական քաղաքականությունը։ Հատկանշական է, որ երեք պատգամավորներն էլ Ցեղասպանությունը վերապրած և Ռումինիա հասած անձանց ժառանգներ են։ Տեքստի բնօրինակը՝ նկարում։
Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է
Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է։ 1915-1923թթ․ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ողբերգությունը դատապարտվեց ողջ միջազգային հանրության կողմից, սակայն թուրքական իշխանությունները մինչ օրս շարունակում են խուսափել առերեսվել սեփական պատմությանը։Առավոտյան Ծիծեռնակաբերդ են այցելել ՀՀ աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, տարբեր պաշտոնատար անձինք՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։։
Կլուժ-Նապոկայում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում
Ռումինիայի Հայոց Միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը, Տրանսիլվանիայի Ազգագրական թանգարանը և Կլուժի մարզային խորհուրդը կազմակերպում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը տեղի կունենա Կլուժ-Նապոկա քաղաքի Տրանսիլվանիայի Ազգագրական թանգարանում ապրիլի 24-ին, ժ․ 18։00-ին։
Իտալիայի Պատգամավորների պալատը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ինչպես երեկ հայտնեց Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Պատգամավորների պալատը սկսել է մի նախաձեռնություն, որով կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարցին միջազգային հնչեղություն տալ։ Բանաձեւն ընդունվել է 382 կողմ, 0 դեմ եւ 43 ձեռնպահ ձայներով։
Ջութակահար Արմեն Անասյանի (Լոս Անջելես) և դաշնակահար Սորին Դոգարիուի (Տիմիշոարա) համերգը Ռոմանում
Ռումինիայի Հայոց Միության հարյուրամյակի առթիվ ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղն (նախագահ՝ Էմանուել Նազարեթյան) ապրիլի 7-ին կազմակերպել էր դասական երաժշտության համերգ Լսս Անջելեսի Ֆիլհարմոնիայի և օպերայի դիրիժոր, ջութակահար Արմեն Անասյանի և Արադի Ֆիլհարմոնիայի դաշնակահար Սորին Դոգարիուի մասնակցությամբ։ Համերգի ընթացքում հնչեցին Է․ Էլգարի, Ա․ Խաչատրյանի, Պ․ Չայկովսկու, Ա․ Բաբաջանյանի, Մ․ Ռավելի, Է․ Բաղդասարյանի, Ֆ․ Կրայսլերի, Կոմիտասի, Բ․ Բարտոկի գործերը։ […]