ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին
![ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F04%2F55949141_318679392127385_6004045958306856960_o.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ապրիլի 3-ին մեկնարկած Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթի առիթով Երևան ժամանած Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սփյուռքին և մասնավորապես Ռումինիայի հայ համայնքին, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր։Ավելի […]
Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ
![Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F04%2F56470426_318677108794280_1249865955928965120_n.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Այսօր Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանը հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում երկու կողմերը զրուցեցին Հայաստան – Ռումինիա խորհրդարանական կապերի հեռանկարի, երկկողմ հարաբերությունների զարգացման և այլ հարցերի շուրջ։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի ներկայացուցիչների հետ
![Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌՀՄ նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի ներկայացուցիչների հետ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F04%2F12.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց ռումինահայ համայնքի պատվիրակությանը, որի կազմում էին Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ Զարեհ Նազարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի նախագահ Կարապետ Խաչատուրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։Կարդացեք նաև այստեղ։
Մեկնարկեցին Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթները
![Մեկնարկեցին Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթները Մեկնարկեցին Բուխարեստ – Երևան ուղիղ չվերթները](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F04%2Ftarom.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Ռումինական ազգային ավիափոխադրող «Տարոմ» ընկերությունը ապրիլի 3-ից սկսեց ուղիղ չվերթներ իրականացնել Բուխարեստից դեպի Երևան։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Գնային ճկուն քաղաքականության շնորհիվ այս չվերթը կարող է տարանցիկ հարմար ուղի դառնալ դեպի եվրոպական տարբեր քաղաքներ մեկնող հայերի համար։ Առաջին չվերթի առիթով «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր կերպով դիմավորեցին վայրէջք կատարած ինքնաթիռը (նկարում)։Հիշեցնենք, որ […]
Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան – Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը
![Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան – Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան – Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F03%2F39F4C9B8-6396-43A6-8A31-1A28969E20E2_cx0_cy19_cw0_w1023_r1_s.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Մարտի 29-ին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման վայրից հեռանալիս և՛ ՀՀ վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը զերծ մնացին հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ տալուց։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Ավստրիայի հայ համայնքի անդամների հետ, խոսեց նաև այդ բանակցությունների մասին․ «Ընդհանուր […]
Երեկո՝ նվիրված ռումինահայ բանաստեղծուհի Անաիս Ներսեսյանին
![Երեկո՝ նվիրված ռումինահայ բանաստեղծուհի Անաիս Ներսեսյանին Երեկո՝ նվիրված ռումինահայ բանաստեղծուհի Անաիս Ներսեսյանին](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F03%2F1-1.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Մարտի 27-ին Բուխարեստի Հայ մշակույթի տանը տեղի ունեցավ ռումինահայ բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի Անաիս Ներսեսյանին և նրա՝ շաբաթներ առաջ լույս տեսած գրքին («Դիպվածներ ժամանակի սլացքից») նվիրված երեկո։Տեղեկացնենք, որ մարտի 22-ին լրացավ նրա 81-ամյակը։
Շիմոն Հոլոշիի «Խնջույք զորանոցում» կտավը ԱՐՏՄԱՐԿ-ի աճուրդում
![Շիմոն Հոլոշիի «Խնջույք զորանոցում» կտավը ԱՐՏՄԱՐԿ-ի աճուրդում Շիմոն Հոլոշիի «Խնջույք զորանոցում» կտավը ԱՐՏՄԱՐԿ-ի աճուրդում](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F03%2F24_224-1-1024x614.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Վաղը՝ մարտի 27-ին, ԱՐՏՄԱՐԿ պատկերասրահը կազմակերպում է Գարնանային աճուրդը, որի ընթացքում մի շարք կտավների շարքում կներկայացվի նաև հայազգի հայտնի նկարիչ Շիմոն Հոլոշիի (1857-1918) «Խնջույք զորանոցում» կտավը (60 × 99,5), որի նախնական մոտավոր գինը 8000-12000 եվրո է։
ԱՄՆ Ալաբամա նահանգը նույնպես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
![ԱՄՆ Ալաբամա նահանգը նույնպես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը ԱՄՆ Ալաբամա նահանգը նույնպես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F03%2FAlabama-becomes-49.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
ԱՄՆ Ալաբամա նահանգը դարձավ երկրի 49-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան Կայսրությունում 1915-1923թթ․ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը։ Ստորև ներկայացնում ենք տեքստի բնօրինակը․ PROCLAMATION WHEREAS, during the Armenian Genocide from 1915-1923, one and one-half million ethnic Armenian men, women and children as well as over one million Greeks, Assyrians, Syriacs and others were massacred as part of […]
Հռիփսիմե Մարգարյան. «Ստեղծագործական ընթացքը զգալը տալիս է ցանկալի արդյունք»
![Հռիփսիմե Մարգարյան. «Ստեղծագործական ընթացքը զգալը տալիս է ցանկալի արդյունք» Հռիփսիմե Մարգարյան. «Ստեղծագործական ընթացքը զգալը տալիս է ցանկալի արդյունք»](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F03%2F1.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Մի քանի օր առաջ Բուխարեստում էր գտնվում հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանը, որի աշխատանքները հասցրել են գերել մի շարք երկրների արվեստասեր մարդկանց։ Հ․ Մարգարյանը ծնվել է 1975թ․, ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (1998թ․), 1999 թվականից Նկարիչների Միության անդամ է։ 2017 թվականից մասնակցում է Europe’s Art ընկերության կողմից կազմակերպված «Կանայք արվեստում՝ հանուն խաղաղության» խորագրով նախագծին, որի […]
Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում․ «Սումգայիթի ջարդերից անցել է 31 տարի»
![Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում․ «Սումգայիթի ջարդերից անցել է 31 տարի» Քաղաքական հայտարարություն Ռումինիայի խորհրդարանում․ «Սումգայիթի ջարդերից անցել է 31 տարի»](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F03%2Flogo-camera.png&q=90&w=650&h=300&zc=1)
Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում երեք հայազգի պատգամավորները՝ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանը և Լուչիան Սիմիոնը, քաղաքական հայտարարություն տարածեցին Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ, որում դատապարտեցին Ադրբեջանի այսօրվա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը 1988թ. փետրվարի 27-29-ը Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի վերաբերյալ, երբ տասնյակ հայեր սպանվեցին, իսկ հազարավոր հայ բնակիչներ զրկանքներ կրելով՝ լքեցին քաղաքը։ […]