TVR1-ի «Համակեցություն» հաղորդաշարը ռումինահայ համայնքի մասին
2019թ. փետրվարի 20-ին Ռումինիայի հանրային TVR1 հեռուստաընկերության «Համակեցություն» հաղորդաշարի ուղիղ եթերում Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանը և քաղաքագիտության դոկտոր Արսեն Արզումանյանը խոսում են ռումինահայերի հարուստ պատմությունից և Ռումինիայի Հայոց Միության 100-ամյակից։ Հաղորդման ընթացքում ներկայացվում է նաև հարցազրույց ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ։ Հաղորդմանը կարող եք հետևել այստեղ։
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է
Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդյան 160-ամյակը։ Հիշեցնենք, որ 2009թ. Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունում լույս տեսավ Թումանյանի աշխատությունների երկլեզու (հայերեն և ռումիներեն) ընտրանին՝ Մելինե Փոլադյանի թարգմանությամբ։ Այդ գրքում զետեղված փոքր բանաստեղծություններից մի քանիսը կարող եք գտնել ՌՀՄ կայքում՝ այստեղ, իսկ հանրահայտ «Անհաղթ աքլորը» […]
Բուխարեստի հայկական եկեղեցին նշեց Տեառնընդառաջը
Ինչպես գիտենք, ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։ Կիրակի օրը՝ փետրվարի 17-ին, Բուխարեստի հայկական եկեղեցում Տեր Եզնիկ Թորգոմյանը մատուցեց Սբ․ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում, ըստ ավանդույթի, ռումինահայ համայնքի բազմաթիվ անդամներ ցատկեցին խարույկի վրայով, իսկ համայնքի «Վարդավառ» պարախումբը հանդես եկավ մի քանի գեղեցիկ պարային […]
Ռումինիայի Հայոց Միություն – 100
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ հունվարի 25-ին, հիմնադրվեց Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ), որը մեծ դեր խաղաց հատկապես Ցեղասպանությունից փրկված և Ռումինիա հասած հայերի կյանքում։ Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպությունը դադարեցրեց իր գոյությունը 1948թ.։1989թ․ դեկտեմբերյան հեղափոխությունից շատ չանցած՝ 1990թ․ փետրվարի 8-ին, ռումինահայ համայնքի անդամները վերակազմավորեցին Ռումինիայի Հայոց Միությունը, իսկ նախագահ ընտրվեց Վարուժան Ոսկանյանը։ Այսօր ՌՀՄ-ն ունի […]
Վերականգնվել է Թեոդոր Ամանի «Միացման հռչակումը (1859թ․ հունվարի 24)» կտավը
Վերջերս վերականգնվեց ռումինահայ հայտնի նկարիչ Թեոդոր Ամանի (1831-1891) «Միացման հռչակումը (1859թ․ հունվարի 24)» կտավը, որը ներկայացված է հանրությանը Ռումինիայի պատմության ազգային թանգարանի կողմից ռումինական իշխանությունների միացման 160-ամյակի առթիվ։T
ԱՐԽԻՎ-2011․ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը առաջին անգամ եկավ Ռումանիա
Հունվար 28-29-ը, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի պատվիրակությունը գտնվեցավ Ռումանիա և Պուքրեշի մեջ գումարեց իր աշխատանքները: ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի 20 անդամներե կազմված պատվիրակությունը կղեկավարեր Միության նախագահ Ալեքսիս Կովճյան: Այս մասնաճյուղը ստեղծված է 2008-ին, համակարգելու և զարգացնելու համար համահայկական գործունեությունը Եվրոպայի տարածքին վրա: Աշխատանքներուն մասնակցեցան Պուլկարիո, Ավստրիայի, Ֆրանսայի, Հունաստանի, Իտալիայի, Պելճիկայի և Չեխիայի պատվիրակներ, ինչպես նաև ՀԲԸՄ Եվրոպայի […]