Ararat

Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային հարձակում սկսեցին Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, որն իր ծավալներով և համակարգման ձևով մատնանշում էր դրա մանրակրկիտ նախապատրաստությունը և խաղաղ բնակավայրերի, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի, թիրախավորումը։ Ադրբեջանական կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության […]

 Ararat

Բողոքի ակցիա Բուխարեստում

Բողոքի ակցիա Բուխարեստում

Հոկտեմբերի 4-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ ու հանդիսապետությամբ, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցեց Պատարագ՝ ձեռամբ հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական […]

 Ararat

Հաղորդագրություն / Ռումինիայում ՀՀ դեսպանություն

Սիրելի հայրենակիցներ, Վերջին օրերին դեսպանությունը ստանում է բազմաթիվ զանգեր, հարցումներ ռումինահայ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների կողմից՝ ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ձեր կողմից ցուցաբերած աջակցությանը թիրախային ուղղվածություն տալու նպատակով՝ կոչ ենք անում այս օրերին նվիրատվություններն անել առավել համակարգված՝ փոխանցելով դրանք վստահելի կառույցների, միասնական կենտրոնների` ինչպիսին է, օրինակ, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Նվիրաբերություն կատարելու վերաբերյալ […]

 Ararat

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ

30.09.2020 Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը: Սա […]

 Ararat

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ

Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:  Արհամարհելով […]

 Ararat

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ

▪️ Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ: ▪️ Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ: ▪️ Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների […]

 Ararat

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ Ն․Գ․ ՊԱՐՈՆ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ Ն․Գ․ ՊԱՐՈՆ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Սիրելի հայրենակիցներ, Ռումինիայում բնակվող սիրելի հայեր, Ինչպես գիտեք, Ադրբեջանը, Թուրքիայի բոլորակերպ աջակցությամբ, սեպտեմբերի 27-ի առավոտյան հարձակվել է Արցախի վրա և այսօր էլ թեժ մարտեր են ընթանում ռազմաճակատում: Արցախի զինված ուժերը արժանի հակահարված են տալիս թշնամուն` դուրս շպրտելով նրանց հայրենի տարածքներից: Դեսպանությունը բարձր է գնահատում Ռումինահայոց միության ղեկավարներ և Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանի ու Վարուժան […]

 Ararat

Ռումինիայի հայերի միության հայտարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ

Ռումինիայի հայերի միության հայտարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ

28.09.2020 Ռումինիայում հայերի միությունը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և Ռումինիային կոչ արել քայլեր ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: «Ադրբեջանի կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ռումինիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների […]

 Ararat

Հայկական ուժերը խոցել են ադրբեջանական ինքնաթիռ

Հայկական ուժերը խոցել են ադրբեջանական ինքնաթիռ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական հաղորդման ուղիղ եթերում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց, որ Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերը խոցել են ադրբեջանական ինքնաթիռ:

 Ararat

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կոչը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կոչը

28.09.2020 Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ:  Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ:  Թշնամին իր հայտնի հովանավոր և ցեղասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, […]