Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի և Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը և կոչը ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ
![Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի և Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը և կոչը ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի և Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը և կոչը ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2FBishop-Datev.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսումը: Հերթական անգամ ադրբեջանական իշխանությունները գնում են արկածախնդրության և խախտելով մարդու իրավունքների միջազգային բոլոր հնարավոր նորմերը հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչպես նախկինում, այժմ էլ հայոց փառապանծ և […]
Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար
![Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2F%D5%A1%D5%A1.png&q=90&w=650&h=300&zc=1)
27.09.2020 Սիրելի՛ հայրենակից,Սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Հարձակման թիրախում են հայտնվել նաեւ քաղաքացիական բնակչությունը, ենթակառուցվածքները, որի հետեւանքով կան ավերածություններ, զոհեր եւ վիրավորներ: Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ զորահավաք: Պաշտպանության բանակը մղում է համառ մարտեր՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները: Սա հայ ժողովրդին […]
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը
![ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2F%D5%A4%D5%BF.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ […]
Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
![Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2F%D5%B6%D6%833-1.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ. Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ժողովրդին
![Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ժողովրդին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ժողովրդին](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2Fah1.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ժողովրդին․ «Սիրելի ՛ հայրենակիցներԱյսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: […]
Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
![Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2Fmip-artsakh.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը […]
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի գրառումները Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման վերաբերյալ
![ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի գրառումները Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի գրառումները Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման վերաբերյալ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2F%D5%BA%D5%B61-1.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի հրապարակումներով հայտնում է. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»: «Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը […]
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ՄԱՐՏԱԿՈՉԸ
![Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ՄԱՐՏԱԿՈՉԸ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ՄԱՐՏԱԿՈՉԸ](https://www.araratonline.com/arm/wp-content/themes/patterns/timthumb.php?src=https%3A%2F%2Fwww.araratonline.com%2Farm%2Fwp-content%2Fuploads%2F2020%2F09%2F%D5%BB%D5%B0.jpg&q=90&w=650&h=300&zc=1)
Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ […]
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։ Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ Ամուր կանգենք մեր պետության, մեր […]