Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին

Կիպրոսի Հանրապետության նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին։ Ողջույնի իր խոսքում ՀՀ կառավարության անունից հանձնակատարը նախևառաջ շնորհակալություն հայտնեց կիպրացի գործընկերներին ադրբերջանական ագրեսիային և ռազմական գործողություններին համապատասխան գնահատական տալու, այն դատապարտելու և հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել նաև գրասենյակի […]
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Սերգեյ Մինասյանի հարցազրույցը Gazeta de Cluj թերթին

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյան. Ադրբեջանի ագրեսիվ մտադրություններն ուղղված են ամբողջ աշխարհի հայերին և նրանց ունեցվածքին Տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները վարում էին էթնիկական և տնտեսական խտրականության քաղաքականություն, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնո-ժողովրդագրական կազմը փոխելուն: Հարյուր հազարավոր էթնիկ հայեր արտաքսվել են Ադրբեջանի տարածքից և Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերից: Թուրքիան ուղղակիորեն աջակցել է […]
Covid-19-ը Ռումինիայում․ օգոստոսի 4

Օգոստոսի 4-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 55,241-ի, որոնցից 33,142-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 1232 մարդ, կատարվել է 20,581 թեստ։Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 2480 մահվան դեպք։Վերջին 24 ժամում վարակի տարածման կանխմանն ուղղված կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 1303 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է 52,581 եվրո (254,200 լեյ):
Նամականիշ՝ նվիրված ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 100-ամյակին

2020 թվականի հուլիսի 20-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) ծննդյան 100-ամյակը» թեմային: 280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) «Ինքնանկար» կտավը, իսկ 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Եղեռն» շարքում ընգրկված «Տղամարդ, կին և երեխա» կտավը: […]
Կոմիտասը՝ Սիրունիին աչքերով

Արարատ Հրատարակչությունը վերջերս ռումաներենով լույս ընծայեց Հ. Ճ. Սիրունիի Կոմիտասի հետ (Cu Komitas) գիրքը, որը կավարտե մեծ երաժշտագետին նվիրված եռագրություն մը, կազմված՝ անոր ծննդյան 150-ամյակին լրացման առթիվ: Մյուս հատորներն են կենսագրության ու վկայագրություններու գիրք մը՝ Կոմիտաս – նույն նյութով տարբերակներ (Komitas – temă cu variațiuni) ու Ռիտա Սուլահյան Գույումճյանի Խելագարության ակունքներում. Կոմիտաս՝ հայ կուռքի դիմանկարը […]
Հանդիպում Բոգդան Կըուշի հետ

Ես և Լևոն Գալուստյանը նստում ենք ավտոբուս, իջնում ենք «Եվա» խանութի դիմացի մայթի կանգառը, որտեղ դեմ առ դեմ պատահում ենք ﬕշտ եռուզեռի ﬔջ գտնվող Բոգդան Կըուշին, որը շնչահեղձ ու անհանգիստ էր վերադառնում Ռադիոընկերությունից: Մենք երեքս մտնում ենք «Արո» բարձրահարկ շենքում գտնվող Սարգիսի բարը, որտեղ դեռ կարելի է գտնել իսկական սուրճ, որ խմում ես փողոցին նայող […]
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ

24 հուլիսի, 2020 Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են […]
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Ն. Գ. ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԱՆԴԵՍԻՆ

Է. Ա. – Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ COVID-19 համավարակի շրջանում Ադրբեջանը վերսկսել է ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ։ Ս. Մ. – Հիրավի, հուլիսի 12-ին Ադրբեջանը վերսկսեց աննախադեպ ռազմական էսկալացիա՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը, որին աջակցություն էին հայտնել ինչպես գերտերությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններն ու հաստատությունները։ Ավելին, շատ հավանական է, որ համավարակը Ադրբեջանի ագրեսիայի […]
Ռումինիայում ՀՀ դեսպանը Ադրբեջանի հետ պայքարի վերաբերյալ. ադրբեջանական բանակը հարձակվել է կիրառելով տանկեր և հրետանային համակարգեր / հարցազրույց DefenseRomania-ին
Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով շարունակվող լարվածության համատեքստում Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել DefenseRomania-ին: Բացառապես DefenseRomania- ի ընթերցողների համար Ռումինիայում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանկարծակի վատթարացած իրավիճակին: Հայաստանը մեղադրում է ադրբեջանական կողմին ինչպես սահմանագծում, այնպես էլ Հայաստանի ներսում տանկեր, հրետանային համակարգեր և անօդաչու […]
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին

Հարց. Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով իսկ ավելացնելով լարվածության վտանգը, որ մենք այժմ ունենք: Ներկայումս առաջնահերթություն են լարվածության նվազեցման […]